ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մի արա այն, ինչ չես ուզում ուրիշները քեզ անեն

Մի արա այն, ինչ չես ուզում  ուրիշները քեզ անեն
18.11.2014 | 00:24

Աշխարհն այս օրերին կենտրոնացած էր նախ Պեկինի, ապա Ավստրալիայի ուղղությամբ, ուր Արևմուտք-Ռուսաստան առճակատումը, կարելի է ասել, հասավ իր գագաթնակետին: Ավստրալիայում G-20-ին մասնակցող արևմտյան լիդերները, «մեր թաղի Վարդուշի» հանգով, այնպիսի ահավոր «ժեստիկուլյացիայի» և արտահայտչամիջոցների դիմեցին, որ Պուտինը, կոալաների հետ միայնակ նկարվելուց հետո, ստիպված եղավ թողնել ու վերադառնալ Ռուսաստան` առանց աշխատանքային նախաճաշին մասնակցելու:
Պուտինն աշխարհից իր մեկուսացումը, նավթի գների անկումը, Ռուսաստանի նկատմամբ սպասվելիք պատժամիջոցների խստացումը փորձում է սուբլիմացնել ոչ միայն դեպ Արևելք` «ԲՐԻԿՍ»-ի, այլև հետխորհրդային երկրների ուղղությամբ «նայելով»: Մասնավորապես, փորձում է հետխորհրդային երկրներում հասնել լուրջ ռևանշի, որպեսզի «փոխհատուցի» այդ տեղերում ապրած իր քաղաքական, նյութական, հոգեբանական կորուստները։ Մոլդովայում, օրինակ, չի բացառվում, որ նոյեմբերի երեսունին իշխանության գան «կարմիրները»։ Վրաստանում լուրջ խմորումներ են տեղի ունենում։
Մեր դեպքում ամեն բան, ինչպես ընդունված է ասել, «լրիվ ուրիշ» է: Քանզի այն պահին, երբ մեր խորհրդարանում պետք է վավերացվեր ԵԱՏՄ պայմանագիրը` Հայաստանը դարձնելով եռյակ միության չորրորդ անդամ («եռյակությունը», փաստորեն, ճակատագրական է դառնում Հայաստանի համար թե արտաքին, թե ներքաղաքական առումներով), Ռուսաստանից զենք գնած ազերիների կողմից խոցված ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղաթիռի օդաչուների ճակատագիրը դեռ անհայտ էր։ Մեր ՀԱՊԿ գործընկեր Ռուսաստանը կոչ չարեց իր նոր «ռազմավարական գործընկեր», նավթի «նապարնիկ», խելագարությամբ տառապող Հարբեցողին` ուշքի գալ: Այն Ռուսաստանը, որը ոչ միայն զենք է վաճառում ու հետն էլ յուր «սատելիտների» միջոցով փորձում է հայաստանցիներիս ուղեղները լվալ, թե շատ լավ բան է անում, որ զենք է վաճառում «ազիկներին», այլև նույնիսկ կարելի է ասել` հանուն հայերի է այդ զենքը վաճառում, քանզի ցանկացած պահի կարող է զենքի «կոդը» փոխել, որպեսզի ազիկները չկարողանան կրակել հայերի վրա: Իսկը «Գյուլնազ տատի հեքիաթները» շարքից. արդեն իսկ լրատվության արտահոսք կա, թե Իսրայելի մասնագետների միջոցով Ադրբեջանն ինքն է փոխում այդ կոդերը (իսկ գուցե Ռուսաստանի համար դա ադրբեջանական ալիբի՞ է):
Ի վերջո, Ռուսաստանի իրավունքն է ձայն չհանելը: Մենք էլ կարծես իրավունք չունենք մեզ պահելու «մեր թաղի Վարդուշի» պես ու վիրավորվելու կամ նեղանալու Ռուսաստանից: Արևմուտքից էլ: Մանավանդ որ պատմականորեն մեր ճակատագիրը միշտ է կրել «սալի և մուրճի» արանքում լինելու երկբայումը: Համ էլ` խելոքները սովորում են այլոց, ոչ խելոքները` սեփական սխալների վրա: Կամ էլ` չեն սովորում:
Բոլոր դեպքերում, կա մեկ «նո»:
Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր հայտարարություններում մշտապես անհասցե է եղել, երբ սևով սպիտակի վրա բոլորն էլ տեսել են` հակամարտություն, դիվերսիա, ագրեսիա, ռազմական հռետորաբանության կիրառում, այնուհանդերձ, Ռուսաստանի դիրքորոշումն այս պահին Ղարաբաղի և «հարակից» հարցերում մեզ համար էական է, որովհետև այս պահին, երբ հայաստանյան խորհրդարանում վավերացվում է ԵԱՏՄ պայմանագիրը, նոր իրադրություն ենք ունենում: Ոչ միայն այդպես էլ անհայտ մնացած, բազում հարցականների տեղիք տվող Ղարաբաղ-Հայաստան «անորոշ» մաքսակետի ճակատագրի, այլև բուն բանակցային գործընթացի առումով:
Քանզի նոր իրողությամբ կողմերից երկուսը` Հայաստանն ու Ռուսաստանը, մեկ ընդհանուր միության անդամ են դառնում: Հիշենք, այդ միությունում կան ևս երկուսը:
Ինչպե՞ս են դասավորվելու «իրավահարաբերությունները» այդ դեպքում:
Հնարավո՞ր է` նոր ֆորմատ «գծվի» բանակցային գործընթացում:
Թե՞ շատերին էլ ինչ-որ պահի «բլից-կրիգը» կթվա «ուղիղ ճանապարհ»:
Եվ խփված ուղղաթիռն ու դեռևս «տուն չվերադարձած» օդաչուները հենց դրա նախերգանքն են նրանց համար:
«Իշտահներիդ քացախ»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ