ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Իշխանությունները հաճույքով «կնեղվեն»

Իշխանությունները հաճույքով «կնեղվեն»
30.01.2015 | 00:34

Երկուշաբթի կմեկնարկի ԱԺ-ի գարնանային նստաշրջանը: Քաղաքական կյանքը, կարելի է ասել, աշխուժանում է: Միայն թե հասկանալի չէ՝ ոչիշխանականների խոստացած թեժ աշունը հիմա տեղափոխվում է թեժ գարո՞ւն: Ակնհայտ է, որ այս ուժերը կրկին կփորձեն իշխանություններին «նեղը» գցել, իշխանություններն էլ «նեղվելուց» հաճույք կստանան, քանի որ գործ ունեն խիստ վերահսկելի ընդդիմության հետ: Ամեն ինչ կանխատեսելի կլինի, եթե քաղաքական թատերաբեմում չհայտնվեն նոր դերակատարներ:

Իսկ մինչ այդ ոչիշխանականները ճիշտ կանեն չառաջնորդվել իշխանական կուլիսներում գրված սցենարներով, քանի որ հայ հասարակությունն արդեն լավ ծանոթ է նրանց մեթոդներին ու հեշտությամբ լուսանցքում կթողնի բոլոր այն խաղացողներին, ովքեր կփորձեն «գործիք» դարձնել իրեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ