Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գրոհում» է տիկին Լիլին

«Գրոհում» է տիկին Լիլին
03.02.2015 | 00:35

«Իրատես de facto»-ի նախորդ համարում (թիվ 5) «Ասում են...» խորագրի ներքո ահազանգ էր հնչել առ այն, որ հնարավոր է Երևանի թիվ 1 (Ստեփան Շահումյանի անվան) հիմնական դպրոցը դադարի գործելուց, քանի որ Երևանի կենտրոնը տառացիորեն բռնագրաված ուժերը խիստ առևտրաշահ վայրում գտնվող այս դպրոցը կամենում են վերացնել և տեղում հյուրանոցային համալիր կառուցել։ Սա անհայտ աղբյուրի ահազանգն էր, և ուրախ կլինենք, եթե այն չհաստատվի։

Անհայտ աղբյուրն էլ առաջնորդվել է «աչքը տեսածից է վախենում» հայտնի խոսքով. տասնյակ կրթօջախներ Երևանում վերացվեցին ամենատարբեր և խիստ «մարդասիրական» պատճառաբանություններով։ Այսինքն` Շահումյանի անվան կրթօջախը պիտի շնորհակալ լինի մեզ նշյալ հրապարակման համար։ Ավա՜ղ, դպրոցում տրամագծորեն հակառակ կարծիքի են, և նրանց «խոսնակ» Լիլին զանգահարում է խմբագրություն ու լուտանքների հեղեղ թափում։ Երբ փորձեցինք հասու դարձնել խորագրի խնդիրը, տիկինն անցավ բանականության բոլոր սահմանները և մի աննման զավեշտախաղ սկսեց. «Իսկ եթե ասեմ, որ Աստված գիշերն ինձ հյուր է եկել», «Իսկ եթե ես ասեմ, որ Լենինը կենդանացել է, դա՞ էլ եք տպելու»։ Ընդ որում, խոսում էր «անկարգ աշակերտի» ականջը քաշող խստապահանջ մանկավարժի տոնով։ Ըստ նշյալ տիկնոջ` մեր ահազանգն ու նրա արտաբերածը միևնույն տիրույթում են գտնվում։ Ինչևէ, մենք կհետևենք այս պատվական կրթօջախի շուրջ ծավալվող իրադարձություններին և կաշխատենք հնարավորինս օգտակար լինել և՛ կրթօջախին, և՛ նրա սաներին, և՛ տիկին Լիլիին։

Ի դեպ, դպրոցի նախկին, երկարամյա տնօրենի ազգանունը Վարդգեսյան է, անունը` Լիլի։ Արդյոք նա՞ էր զանգահարել մեզ։ Արդյոք նա՞ էր փորձում ահաբեկել «Իրատես de facto»-ին։ Մի խոսքով, ուշքի եկեք, տիկին Լիլի, և ուշի ուշով հետևեք, որ դպրոցը կանգուն մնա։ Ի դեպ, հենց որ սև ամպեր կուտակվեն դպրոցի գլխին, տնօրենությունը կարող է ապավինել մեզ։ Կաջակցենք։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ