Ներքաղաքական հախուռն զարգացումներից հետո «հողին» հավասարվեց նաև եռյակը (եթե, իհարկե, այդ միավորից մի բան մնացել էր): Առաջիկայում «Ժառանգությունը» դուրս կգա այդ կառույցից, իսկ այս օրերին ժառանգականները «քարեր» են գլորում այդ միավորին կողմ կուսակիցների ուղղությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հերթական անգամ չհաշվարկեց իր քաղաքական քայլերը: ՀԱԿ-ականների շրջանում էլ մեծ է դժգոհությունը ԲՀԿ ղեկավարի նահանջից, սակայն վերջիններս չեն շտապում «ցտեսություն» ասել ԲՀԿ-ին, քանի որ դեռ ակնկալիքներ ունեն այդ ուժից: Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում ամեն ինչ անում են, որ ԲՀԿ-ից մի «քիչ» ընդդիմություն մնա, որպեսզի իրենց համագործակցությունն արդարացված համարվի: Գագիկ Ծառուկյանին իշխանությունից պոկելու Տեր-Պետրոսյանի համառ ջանքերը մասնակիորեն հաջողվեցին: Ճիշտ է, ԲՀԿ-ն նորից վերադարձավ իշխանության գիրկը, սակայն առանց Ծառուկյանի: Մասնակի հաջողությունն էլ այն էր, որ այդ ճանապարհին կորցրին Ծառուկյան «քաղաքական գործչին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ