BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը կողմ էր ընդամենը չորս պատգամավոր

Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը  կողմ էր ընդամենը չորս պատգամավոր
24.02.2015 | 00:49

ԱԺ-ի երեկվա քառօրյան մեկնարկեց ԲՀԿ-ի բոյկոտով, ապա ընդդիմադիր երկու պատգամավորների նախագծի շուրջ բուռն քննարկումներով: Դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախաձեռնությունն էր, որին կողմ էին քվեարկել հեղինակը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչիկ Քոքոբելյանը։ Հետաքրքիր է, եթե ԲՀԿ-ն բոյկոտած չլիներ նիստը, ինչպես էր քվեարկելու: ՀԱԿ խմբակցության պատգամավորներն էլ ընդհանուր տեսակետ չունեին, ընդամենը հարմար առիթ էր հիշեցելու նախկին «վերքերը»: «Եվ հասկանալի չէ, թե ինչու մեր խմբակցության պատգամավորը, առանց իր խմբակցության հետ քաղաքական կոնսուլտացիա անելու, շեղվել է հռչակագրի դրույթներից՝ ներկայացրել բոլորովին մի այլ բան: Խմբակցությունը չի քվեարկի, քանի որ գործընթացը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով նախապատրաստված չէ: Նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որևէ լուրջ հիմք չկա»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Ավելի վաղ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ մասնագիտական որակում էր տվել երբեմնի թիմակցի նախաձեռնությանը: ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով ևս իրավաբան է, փորձեցինք պարզել՝ իրավական առումով իսկապե՞ս նախագիծը թերի է.
-ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախաձեռնությունը չընդունվեց: Ավելի վաղ այդ խմբակցության մեկ այլ անդամ դա որակեց «իրավական անգրագիտություն»: Դուք, որպես իրավաբան, համամի՞տ եք տրված գնահատականին:
-Մյուս գործընկերներիս որակումներին չեմ անդրադառնա, որպես իրավաբան կարող եմ փաստել, որ, այո, իրավական առումով նախագծում որևէ հիմնավորում չկար, որպեսզի նման գործընթաց սկսվի: Ո՛չ սահմանադրական նորմերի պահպանման, ո՛չ էլ գործընթացի շարունակականության ապահովման տեսանկյունից որևէ հիմնավորում չի եղել:
-Բավականին հիմնավորումներ է ներկայացրել պատգամավորը, դրանք հիմքեր չե՞ն:
-Դրանք հիմքեր չեն, դրանք քաղաքական բնույթի հայտարարություններ են, որոնք դրվել են նախաձեռնության հիմքում: Բայց սա ամենևին չի նշանակում, որ իրավական առումով դրանք բավարար են որևէ տիպի գործընթաց սկսելու համար: Քաղաքական առումով չեմ կիսում արտահայտված տեսակետները, բայց խնդիրը պիտի դիտարկել այլ հարթության մեջ: Եթե սկսում ես գործընթաց, պետք է մի շարք պահանջներ բավարարես, այնինչ այդ նախագծում դրանցից ոչ մեկն առկա չէր:
-Ասել է` իրավական առումով ի սկզբանե դատապարտված նախաձեռնությո՞ւն էր:
-Ես ասացի իմ գնահատականը որպես իրավաբան, իսկ քաղաքական առումով դրա ճակատագիրը պարզ դարձավ խորհրդարանի այսօրվա քվեարկությամբ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ