ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Հայաստանը կարող է դառնալ ռազմամթերք արտահանող երկիր»

«Հայաստանը կարող է դառնալ ռազմամթերք արտահանող երկիր»
27.02.2015 | 00:30

ԱԺ այս քառօրյայի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ պաշտպանության նախարարին ռազմարդյունաբերության վերաբերյալ գրավոր հարց էր ուղղել։ Պատասխանը պետական գաղտնիք էր պարունակում, ինչը, բնականաբար, պատգամավորը չցանկացավ գաղտնազերծել։ Այդուամենայնիվ, Վահան Մկրտչյանից փորձեցինք պարզել՝ պաշտպանության նախարարությունից ստացված փաստաթուղթը հիմք տալի՞ս է կարծելու, որ Հայաստանը ռազմարդյունաբերության բնագավառում որոշակի նշաձողի հասել է։
Ընդգրկուն պատասխանում, պատգամավորի տեղեկացմամբ, մանրակրկիտ ներկայացված է, թե Հայաստանն ինչ ռազմարդյունաբերական հզորություն ունի, սպառազինության ինչ տեսակներ և այլն։ «Համոզվեցի, որ հանրության այն մտավախությունը, թե Ադրբեջանը մշտապես զինվում է, իսկ մենք խնդիր ունենք, իրական հիմք չունի։ Ավելին, մենք ինքներս ենք արտադրում ռազմամթերքի արդիականացման պարագաներ»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը հին ռազմատեխնիկա է ձեռք բերում, սեփական հնարավորություններով կարողանում է արդիականացնել։ Ի դեպ, այն սարքերը, որոնք մենք արտադրում ենք, այլ երկրներում բավականին թանկ արժեն։
Պատգամավորը, որպես կարևոր ձեռքբերում, նշեց նաև առաջիկայում սահմանի երկայնքով տեղադրվող սարքերի մասին, որոնք զգալիորեն կրճատելու են դիվերսիոն գործողությունները։ Ադրբեջանն ամեն պատեհ առիթի փաստում է, թե իր ռազմական բյուջեն Հայաստանի բյուջեից եռակի մեծ է։ Այս առումով ուշագրավ բացահայտում արեց Վահրամ Մկրտչյանը։ «Եթե այն ամենը, ինչ մենք արտադրում ենք, վերածենք արժույթի, մեր ռազմական բյուջեն նրանցից պակաս չի լինելու»,- փաստեց պատգամավորը, հիշեցնելով, որ ԱԺ-ն ընդունել է ռազմարդյունաբերական համալիրի վերաբերյալ համապատասխան օրենքը։ Ըստ Վահրամ Մկրտչյանի, դա Հայաստանը դարձնելու է ռազմամթերք և ռազմական տեխնիկա արտահանող երկիր, ինչի շնորհիվ մեծանալու է նաև ռազմական բյուջեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ