Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սահմանամերձ համայնքների մոտ 140 և 2 և ավելի երեխա ունեցող 9 ուսանողներ ստացան ուսման վարձի փոխհատուցում

Սահմանամերձ համայնքների մոտ 140 և 2 և ավելի երեխա ունեցող 9 ուսանողներ ստացան ուսման վարձի փոխհատուցում
07.03.2015 | 16:43

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մարտի 7-ին ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում փոխհատուցեց Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Պառավաքար, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքներում բնակվող, պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող մոտ 140 ուսանողի տվյալ կիսամյակի ուսման վարձը: Այդ ուսանողների ուսման վարձն այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ընդհանուր առմամբ կազմել է մոտ 28 միլիոն դրամ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ։ «Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում բացառապես համայնքներից եկած առաջարկներով, ինչը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Մենք տարվա ընթացքում սահմանամերձ համայնքներում բազմաթիվ ծրագրեր ենք ունենում, սակայն մասշտաբներով սա աննախադեպ է»,- ասում է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ սահմանապահ համայնքների բնակիչները մշտապես ՀՀ կառավարության և Երիտասարդական հիմնադրամի ուշադրության կենտրոնում են։
Նշենք, որ ծրագիրը շարունակական է, և հետագայում Երիտասարդական հիմնադրամը կներգրավի նաև սահմանապահ այլ համայնքներ։
Պառավաքար գյուղից Մելինե Մարգարյանն ապագա իրավաբան է։ Նա սահմանի հարևանությամբ ապրողների համար ոգևորիչ համարեց նախաձեռնությունը։ «Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, որի խնդիրներից է նաև ուսանողների սոցիալական հարցերի լուծումը։ Եվ այս նախաձեռնությամբ, փաստորեն, իրականացվում է այդ առաքելությունը»,- նշեց ԵՊՀ ապագա իրավաբանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, 2014 սեպտեմբերից սկսած, իր միջոցներով փոխհատուցում է նաև պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։
Սեպտեմբերին արդեն իսկ փոխհատուցում ստացել են 2 և ավելի երեխա ունեցող 8 ուսանողներ։ Եվս 9-ի ուսման վարձը կփոխհատուցվի 2-րդ կիսամյակի համար։ Այս նախաձեռնությամբ երիտասարդական հիմնադրամը փորձում է սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն, ինչու ոչ, նաև՝ ծնելիության աճին։

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ