Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կրթական հարցերը ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգի առաջնահերթություններից են»

«Կրթական հարցերը ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգի առաջնահերթություններից են»
18.03.2015 | 15:41

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր այցելել են Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, որը ԵՄ աջակցությամբ վերանորոգված և վերազինված 12 քոլեջներից մեկն է Հայաստանում: Նախարարը և հանձնակատարը շրջել են լսարաններում և արհեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ:Եվրահանձնակատարին, մասնավորպապես, հետաքրքրել է քոլեջում ուսուցման տևողության, մասնագիտությունների ընտրության, ուսուցմանը զուհագեռ աշխատելու հնարավորության, ինչպես նաև կրթություն-աշխատաշուկա կապերին վերաբերող հարցեր:

Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է տարիներ առաջ: «Ծրագրում ընդգրկվել է հանրապետության 12 ուսումնական հաստատություն, որոնք ամբողջությամբ վերակառուցվել են, վերազինվել նոր մասնագիտական սարքավորումներով, վերանայվել են կրթական ծրագրերը, ավելացել է պետական պատվերը, որի արդյունքում ուսանողության թիվը կոնկրետ այս քոլեջում վերջին տարիներին կրկնապատկվել է` հասնելով 500-ի: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումները շատ կարևոր են, որովհետև տարիներ շարունակ այս ոլորտը ստվերված է եղել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների կողքին: Ներկայումս առկա է աճող հետաքրքրություն ոլորտի նկատմամբ: ԵՄ-ի հետ համատեղ ծրագիրը թույլ տվեց մեկնարկել բարեփոխումների այս կարևորագույն գործընթացը, որի արդյունքում մենք ունենք նաև այլ միջազգային գործընկերներ»,- նշել է նախարարը` տեղեկացնելով, որ ԵՄ-ի հետ ներկայումս մենարկում է նոր ծրագիր, որը վերաբերելու է գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններով կրթությանը: «Գյուղատնտեսական բնույթի ուսումնարաններն ու քոլեջները մարզերում վերակառուցվելու են և վերազինվելու, ավելի մեծ թվով պետպատվերի տեղեր են ստանալու այն կրթական հաստատությունները, որոնք մատուցում են աշխատաշուկայում պահանջված կրթական ծառայություններ: Հուսանք, որ այս ծրագիրը նույնքան հաջողված կլինի: Ուրախ եմ, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգում կրթական հարցերը դիտարկվում են` որպես առաջնահերթություններից մեկը: Իրականում կրթությունն այն շնորհակալ ոլորտներից է, որտեղ ներդրումներն իրենց արդյունքները տալիս են ոչ միայն վերանորոգման և սարքավորումների տեսքով. ամենատպավորիչ արդյունքը մարդիկ են, ովքեր գալիս են այս ամենի շնորհիվ սովորելու: Մնացած ամեն ինչը նախապայման է: Մեր կրթական համակարգն իրականում համապատասխանում է եվրոպական կրթական չափանիշներին, և մեր միջազգային գործընկերները ևս փաստում են, որ Հայաստանում բարեփոխումները մեծ ծավալով են իրականացվել, որի արդյունքում կառուցվածքային և որոշ դեպքերում նաև բովանդակային առումով մենք շատ ենք մոտեցել եվրոպական ստանդարտներին»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը ևս տպավորված է այդ արդյունքներից:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ