Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատվովճարն ավելացավ

Պատվովճարն ավելացավ
27.03.2015 | 01:26

«Առաջարկում ենք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրվող 25 հազար դրամ պատվովճարի չափը դարձնել 40 հազար դրամ»,- գործադիրի երեկվա նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ։ Նախարարի ներկայացրած «տոկոսադրույքը» ավելացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և գործադիրը որոշեց` 2015-ի մայիսի 1-ից, Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ, վետերաններին հատկացվող պատվովճարը դարձնել 50 հազար դրամ։ Վարչապետն առաջարկեց նաև առաջիկայում քննարկել 50 հազարը 70 հազար դրամ դարձնելու հարցը։ Նկատենք, որ, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, այս պահին Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի 1100 վետերան։ Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում նախարարը ներկայացրեց նաև «Մարդկանց կայուն զբաղվածության ապահովման» ծրագիրը, ինչի համար հատկացվելու է 1 մլրդ 150 մլն դրամ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ