Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ամերիկայում դա պարզապես անշարժ գույք է՝ real estate»

«Ամերիկայում դա  պարզապես անշարժ գույք է՝ real estate»
05.05.2015 | 10:31

Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տունը վաճառքի է հանված: ԱՄՆ-ում ոչ ոքի, կարծես, դա չի անհանգստացնում: Ավելին` խնդրի կարևորությունը անհասկանալի է թվում: Իսկ Հայաստանում լուրը եռուզեռ է առաջացրել: Զրուցակիցս ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, ամերիկաբնակ ՍԷՎՆ է (Հենրիկ Խաչատրյան): «Սարոյանի տունը պահել-չպահելը ի՞նչ խնդիր պիտի լուծի»՝ ի պատասխան մեր անհանգստության` իր հերթին հարցրեց նա:


-Հայաստանում շատ մտահոգ են, որ վաճառվելու է ու չգիտես ինչ նպատակով է գործածվելու (չնայած պարզվեց՝ մի քանի անգամ է վաճառվել): Հայաստանի գրողների միությունն ու սփյուռքի նախարարությունը դիմել են մեծահարուստներին, որ գնեն Սարոյանի տունը, ու դարձնենք տուն-թանգարան:
-Ամերիկայում դա պարզապես անշարժ գույք է՝ real estate...
-Այլ գրողների դեպքում էլի նույն վերաբերմո՞ւնքն է: Հետաքրքիր է, մեզ մոտ պարտադիր տուն-թանգարան են դարձնում մեծերի տները:
-Սարոյանին այստեղ դպրոցում անցնում են, երևի, հինգերորդ դասարանում, հետո բոլորը մոռանում են: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին. նախ տուն-թանգարան դարձնելը թանկ հաճույք է, իսկ Ձեր ասած մեծահարուստները ձեռքները գրպանը չտարան, որ Լոս Անջելեսում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում Արշիլ Գորկուց մի կարգին նկար ցուցադրեն: Էստեղ Ձեր պատկերացրած մեծահարուստներից չկան, լիքը փող ունեցող շատ կա, բայց տեղի միլիոնատերերի համեմատ նրանք ինձնից անապահով են։
-Ասվում է՝ Սարոյանը մեծ է աշխարհի համար, պարզվում է՝ միայն մե՞զ համար է մեծ:
-Սարոյանը գիր-գրականություն սիրող ու հասկացողի համար ամեն տեղ էլ նույն մեծությունն է: Բայց Ամերիկան մեծ շուկա է, եթե գիրքդ չվաճառվեց, ուզում ես հանճար եղիր` քեզ չեն ճանաչի:
-Իսկ ի՞նչ գրքեր են վաճառվում, ի՞նչ են կարդում ԱՄՆ-ում:
-Վաճառվում է ամեն ինչ` հիմնականում վերավաճառող գրախանութներում: Բայց թե ինչ են կարդում, դժվար է ասել. խանութների կատալոգներ, ռեստորանի մենյուներ... Կարդալու խնդիրը համաշխարհային է: Ոչ մի իշխանության կարդացող մարդը ձեռնտու չէ:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ