BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տասը հազար դոլարի կաշառք

Տասը հազար դոլարի կաշառք
12.05.2015 | 00:20

Երեկ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր: Կալանավորներից մեկի կինը ամբողջ վարչության աշխատանքը տասնհինգ րոպեով «խաթարել» էր, սենյակներից աշխատակիցները դուրս էին «թափվել»` դիտելու, թե ինչ է կատարվում: Շենքով մեկ բարձր գոռում էր միջին տարիքի քաղաքացին` բաժիններից մեկի ղեկավարին վիրավորելով ու մեղադրելով տասը հազար դոլարի կաշառք պահանջելու մեջ:
Գաղտնիք չէ, որ կալանավայրերում բավականին «կլորիկ» գումարներ են պտտվում: Հավանաբար, ՔԿՀ բաժնի պետերից մեկը որոշել էր ինքն էլ օգտվել, բայց կնոջ բարձրացրած աղմուկից հետո դժվար թե համարձակվի այդ մասին նորից մտածել:
Առաջիկայում կփորձենք պարզել, թե ինչ էր կատարվել, ու կալանավորի հարազատն ում էր մեղադրում կաշառք պահանջելու մեջ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ