Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղբամանների «հեղափոխություն»

Աղբամանների «հեղափոխություն»
26.06.2015 | 00:35

Միտինգին մասնակցող «աղբամանները» բավականին մեծ խոսակցության առիթ են դարձել: Ճիշտ է, առաջին հայացքից դրանք լավ բարիկադներ են, սակայն ամառվա այս շոգին հակահիգիենիկ են այն առումով, որ որոշակի բուրմունքներ են «պարունակում» իրենց մեջ, ինչը կարող է նաև վտանգավոր լինել: ՈՒստի չի բացառվում, որ ոստիկաններ-միտինգավորներ ջերմացող` «ջան-ջիգյարի» պարագայում առաջիկայում աղբամանների ախտահանման «գործընթացներ» էլ տեղի ունենան:
Ի դեպ, երբ հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ «գյուտն» էր` «պագրիշկեքի» փոխարեն աղբամաններ քարշ տալ-բերել-հասցնելը Բաղրամյան պողոտա, դարձնել բարիկադ, մեզ ասացին` ՀԱԿ-ի երիտասարդներն են այդ գործին լծվել:
Ինչպես ժպիտով ասաց մեր աղբյուրը՝ 2008-ին ՀԱԿ-ի հեղափոխությունն անուն չուներ, և հիմա փորձում են իրենց սխալն ուղղել` աղբամաններն ի տեղի օգտագործելով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ