Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միջազգային օլիմպիադա. Հայաստանի 15 դպրոցականներից 14-ը մեդալակիր են

Միջազգային օլիմպիադա. Հայաստանի 15 դպրոցականներից 14-ը մեդալակիր են
20.07.2015 | 21:04

Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Այս անգամ արդեն Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները նվաճել երեք մեդալ՝ 2 արծաթե, մեկ բրոնզե: Մեր թիմը ներկայացնող չորս դպրոցականներից երեքը դարձել են մեդալակիր՝ ապահովելով օլիմպիադայի լավագույն արդյունքներից մեկը:

Կենսաբանության օլիմպիադային մասնակցել է 62 երկրի 239 մասնակից:
Մինչ այդ մեր դպրոցականների օլիմպիական թիմերը փայլել էին նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում՝ համապատասխանաբար վաստակելով 6 մեդալ՝ մաթեմատիկայից / մեկ արծաթե և հինգ բրոնզե/ և 5 մեդալ ֆիզիկայից / երկու արծաթե և երեք բրոնզե/: Մաթեմատիկային մասնակցել է՝ 104 երկրի 577, իսկ ֆիզիկային 83 երկրի 386 մասնակիցներ:
Այս պահի դրությամբ, ամփոփելով միջանկյալ արդյունքները, կարող ենք արձանագրել, որ օլիմպիադաներին մասնակից մեր 15 դպրոցականներն արդեն նվաճել են 14 մեդալ:
Թիմային արդյունքներով նշված երեք օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են լավագույն արդյունքները տարածաշրջանում:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ