Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի

Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի
23.07.2015 | 15:06

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արել է դարակազմիկ հայտարարություն՝ «Առանց Ադրբեջանի և մյուս հարևանների հետ հարաբերությունների նորմալացման Հայաստանի ճակատագիրը կարող է անկանխատեսելի լինել»: Նա պատասխանել է նաև Երևանում Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրող հայտարարությանը: Իլհամ Ալիևը գտնում է ՀՀ նախագահի մեղադրանքները անհեթեթ և համարում է, որ նա «վերջին մարդն է, ով կարող է խոսել ժողովրդավարությունից, լինելով 2008 –ին Հայաստանի նշանակած ղեկավար իր նախորդի կողմից»:

«Ինչու՞ է մոլեգնում Իլհամ Հեյդարովիչը»՝ հարցրի Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.


-Երբ բուն ասելիք չկա, ուզես-չուզես պիտի դեմագոգիա անես: Իլհամ Հեյդարովիչի համար դա սովորական շփման ձև է՝ շանտաժ ու դեմագոգիա, որովհետև անկախության անցած տասնամյակներին, դժբախտաբար, Ադրբեջանը քայլ իսկ չմոտեցավ ժողովրդավարությանը: Առաջին տարիներին արագ-արագ փոխելով նախագահներին՝ Ադրբեջանի ժողովուրդը նորից հայտնվեց Ալիևների կլանի իշխանության մեջ: Հորից գահը ժառանգած ու ցմահ նախագահի կարգավիճակն իր համար սահմանադրորեն հաստատած որդին իսկական չարիք է իր երկրի համար, որ բարեհաջող կանխում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որևէ տեղաշարժ, ավելին՝ արգելակում է Ադրբեջանի տնտեսության զարգացումը՝ իր կլանի ձեռքում կենտրոնացնելով երկրի ամբողջ ռեսուրսները: Ի՞նչ ասի Իլհամ Ալիևը, ասի՝ Սերժ Սարգսյանը ճի՞շտ է, ես խան եմ նշանակվել հորս ձեռքով, իսկ ինքը ընտրվել ու վերընտրվել է ժողովրդավարական, մրցակցային ընտրություններով; Ասի՝ Եվրոպական խաղերից առաջ, ընթացքում ու հետո համաշխարհային մամուլը ճի՞շտ էր, որ մեղադրում էր Բաքվին, ասի՝ ճի՞շտ է սեփական ժողովրդին ունեզրկելով ցուցադրական շքեղության կազմակերպումը, երբ Բաքվում շենքեր են փլվում ու տասնյակ զոհեր են լինում: Ասի՝ երբ ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ՄԱԿ-ը պատմության մեջ առաջին անգամ համատեղ փաստաթուղթ են ստորագրում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման անթույլատրելիության վերաբերյալ, ճի՞շտ են: Երբ ԱՄՆ Պետդեպարտամենտն այդ հարցը բարձրացնում, ճի՞շտ է: Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի՝ նա կամ պիտի ընդունի մեղադրանքները, կամ հակահարձակ լինի՝ ուրիշներին հակադարձելով հենց այն, ինչի մեջ ինքը մեղավոր է: Իլհամ Ալիևը հոյակապ տեղավորվել է զոհի կարգավիճակում ու իրեն շատ լավ է զգում՝ ուրիշ բացատրություն չկա: Իսկապես՝ Ադրբեջանը աշխարհում ամենավերջին պետությունն է, որ իրավունք ունի խոսել ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, այն էլ՝ արդարանալու համար միայն, բայց դա կլիներ սխալների գիտակցման ու ուղղման ճանապարհ, որը Իլհամ Ալիևին հակացուցված է: Շփման նրա նախընտրած տեսակը սուտն է, սիրած օծանելիքը՝ նավթը, ուտելիքը՝ խավիարը, տարադրամը՝ դոլարը:
-Բայց Իլհամ Հեյդարովիչը մտահոգ է Հայաստանի համար ու ուզում է, որ հարևանների հետ հարաբերությունները նորմալանան:
-Իլհամ Հեյդարովիչը թող գիշերները հանգիստ քնի՝ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի հարևան Վրաստանի ու Իրանի հետ: Եթե «հարևաններ» ասելով՝ Ալիևը հասկանում է միայն Թուրքիան, Թուրքիայի նախագահը, կարծում եմ, առանց Ալիևի՝ իր ոտքի տակ ընկնելու, կարող է իր երկրի արտաքին քաղաքականությունը վարել: Եթե ակնարկում է ադրբեջանաթուրքական տանդեմը, շահերը որքան միացնում, նույնքան բաժանում են հաճախ, պետք չէ ուրիշի լացը լացել: Իսկ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները նորմալացնելու համար իսկապես Իլհամ Ալիևը «վերջին մարդն է, որ կարող է այդ մասին խոսել»: «Հայաստան» անունը լսելիս՝ ավտոմատ միանում է Իլհամ Ալիևի ուղեղում դրված «ծրագիրը» ու նա նույնքան ավտոմատ կրկնում ագրեսորի, օկուպացված տարածքների, փախստականների, զոհի պատմությունը: Ու ո՞նց է հզոր, ժողովրդավար, ծլող-ծաղկող Ադրբեջանը զոհ դարձել աղքատ, փոքր, անկանխատեսելի ապագայով, հազիվ հազ ծայրը ծայրին բերող Հայաստանին: Զոհի ու ագրեսորի բացահայտ հակառակ պատկերացումներ են ու տեղերը փոխել է պետք:
-Իլհամ Հեյդարովիչն ասում է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը բազմազգ ու բազմակրոն երկիր է, տուն՝ տարբեր կրոնների ներկայացուցիչների համար ու օրինակ՝ տարբեր էթնիկ խմբերի ու կրոնների խաղաղ գոյակցության:
-Ճիշտ է ասում, որովհետև ինչպես Թուրքիայում չեն եղել ու չկան օսմաններից բացի այլ ազգեր, այնպես էլ Ադրբեջանում բոլորն ադրբեջանցի են՝ լազերը, թալիշները, օսերը, թուրքերը, ռուսները: Եթե սունիների ու շիաների խաղաղ գոյակցությունը կողք-կողքի նկատի ունի, էլի ճիշտ է, բայց նրանք ավելի շատ գոյակցում են միմյանց դեմ կռվով: Իսկ եթե խաղաղ գոյակցության լավագույն ձևը խաչքարերի դեմ հաղթական պատերազմն է պատկերացնում, նորից ճիշտ է՝ ոչնչացրել ու ոչնչացնում են ինչ կա՝ քրիստոնեական ու խաղաղ գոյակցում են ավերակներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ