Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բոլորս դեպի հանրաքվե, թեպետ ՀՀԿ-ն ոչ դրախտ է խոստանում, ոչ դժոխք

Բոլորս դեպի հանրաքվե, թեպետ ՀՀԿ-ն ոչ դրախտ է խոստանում, ոչ դժոխք
06.10.2015 | 11:28

Երեկ Ազգային ժողովը որոշեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնել հանրաքվեի: Գրանցվել էին 121 պատգամավորներ, նրանցից քվեարկեց 116-ը: Չքվեարկեց 5-ը: Անհրաժեշտ էր 59 ձայն, օրինագծին կողմ էին 103 պատգամավոր, դեմ՝ 10, 3-ը ձեռնպահ էին: Իսկ ո՞ւր էին 10 պատգամավորները, որ 131-ից 121-ն էր գրանցվել, թերևս, Գալուստ Սահակյանն էլ չգիտի:

Պատկերը անակնկալ չուներ: Ի սկզբանե պարզ էր, որ ՀՀԿ մեծամասնությունը, հավելած իրեն ընդդիմադիր հայտարարած և հույժ կառուցողական շրջագծում գործող երկրորդ ուժ ԲՀԿ-ին ու այլևս առաջին դաշնակից ՀՅԴ-ին, որևէ խնդիր խորհրդարանում չունի և չի ունենալու: Այս հարցում հաստատ: Նախագծին դեմ էին ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջանը, ԲՀԿ-ից Տիգրան ՈՒրիխանյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը: Խորհրդարանական «լավագույն տասնյակը» բազմակուսակցական ստացվեց: ՕԵԿ-ը փաստացի ոչ մի ձայնով կողմ չէր՝ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը ձեռնպահ էին։ Այսինքն՝ «Հայկական վերածնունդ» նախագիծը իր ծրագրերը փորձելու է շարունակել ընդդիմադիր դաշտերում: ԲՀԿ-ն հայտարարել էր, թե միաձայն կողմ քվեարկելու որոշում է ընդունվել և նույնիսկ պատժամիջոցներ կկիրառվեն որոշումը խախտողների դեմ, բայց ստացվեց մի թեթև ինտրիգ՝ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը բացակա էին, ինչպես ԲՀԿ-ն լքած Վարդան Օսկանյանը։ Ոմանք նաև Հայաստանում չէին: ԲՀԿ խմբակցության նոր ղեկավարը շարունակում է նախորդի փայլուն ավանդույթները՝ Հայաստանում չլինել, երբ պետք չէ լինել:
ՀՀԿ-ն, իհարկե, լիաձայն կարող է հայտարարել կոնսոլիդացիայի մասին՝ խորհրդարանում լուրջ քաղաքական դիմադրություն չտեսնելով: Ավելին՝ ՀՀԿ-ն կարող է հայտարարել միջազգային կոնսոլիդացիայի մասին՝ սկսած Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյից մինչև ԵԽԽՎ ու… Հայաստան, որտեղ այդպես էլ իր քաղաքական ու ֆինանսական «Ոչ»-ը չասաց երկրորդ նախագահը: ՈՒրիշ ի՞նչ է պետք: Բոլորս դեպի հանրաքվե, որից հետո, իհարկե, ՀՀԿ-ն ոչ դրախտ է խոստանում, ոչ դժոխք: Գործնականում ոչինչ չի խոստանում, կապրենք՝ ինչպես ապրել ենք մենք, իսկ իշխանական էլիտայում կլինեն թեթևակի վերադերաբաշխումներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հիմա արդեն սկսվում է հանուն նոր Սահմանադրության պայքարի գործնական ու վճռական փուլը՝ քաղաքական դաշտում իշխանությունը միշտ էլ խաղում է իր սցենարով, իսկ հասարակակա՞ն: Երեք խնդիր կա այս պահին.

1. Կոտրել ժողովրդի խոր անտարբերությունը և հասնել հանրաքվեին մասնակցության:

2. Ապահովելով հանրաքվեին մասնակցություն՝ ապահովել «կողմ» ձայների մեծամասնություն: Հանրաքվեի արդյունքների նորից կեղծումը ոչլեգիտիմության սպառնալիք է հետագա բոլոր իշխանությունների վրա:

3. Վերջնական ու անվերադարձ որոշել՝ պե՞տք է իրեն հանրաքվե, ի՞նչ է շահում, ի՞նչ է կորցնում: Ո՞Ւմ է շահում և ո՞ւմ կորցնում: Երբ նախագծի քվեարկությունից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին աղմկել, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրանց կոչ արեց լքել դահլիճը: Իսկ եթե աղմկի ժողովուրդը, առաջարկելու են լքել ի՞նչը:

Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ