Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԵՀ-ը կոչ է անում ուսանողներին շատ երեխաներ ունենալ. ուսման վարձի փոխհատուցումը երաշխավորվում է

ՀԵՀ-ը կոչ է անում ուսանողներին շատ երեխաներ ունենալ. ուսման վարձի փոխհատուցումը երաշխավորվում է
12.10.2015 | 14:51

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) շարունակում է երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին աջակցման ծրագրերը։ Հոկտեմբերի 12-ին երկու և ավելի երեխա ունեցող 15 ուսանող-ծնողներին հանձնվեցին 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր։ Վերջիններս ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի սովորողներ են։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, խոսելով ծրագրի մասին, նշեց, որ այս խմբի ուսանողները լինելու են հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում, և նրանց աջակցություն ցուցաբերվելու է ամբողջ ուսումնառության ընթացքում։ «Քանի դեռ դուք ուսանող եք, ձեր ուսման վարձի խնդիրը հոգալու է ՀԵՀ-ը։ Եվ մենք ուրախ կլինենք, որպեսզի հետագա տարիներին ձեր թիվն ավելանա։ Հավատացնում եմ ձեզ, եթե մեզ դիմեն երկու և ավելի երեխա ունեցող հարյուրավոր ուսանողներ, գումար կգտնվի նրանց աջակցելու համար»,- նշեց Կարեն Ավագյանը։
Հայկանուշ Գրիգորյանը սովորում է Գորիսի պետական համալսարանի երրորդ կուրսում, ունի երկու երեխա։ Ասում է, որ դժվար է համատեղել ուսումն ու կրթությունը, սակայն փորձում են դժվարությունները հաղթահարել՝ նպատակներին հասնելու համար։ Հայկանուշ Գրիգորյանը Երիտասարդական հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացել է նաև նախորդ տարի և իր երախտագիտությունն է հայտնում ցուցաբերած մեծ օժանդակության համար։
ՀԵՀ-ը հանդիպման ընթացքում ուսանող-ծնողներին նվիրեց նաև Արցախի ազգային վիճակախաղի տոմսեր (վիճակախաղի նպատակը ԼՂՀ վերաբնակեցման պետական ծրագրի իրագործմանն աջակցելն է)։
Նշենք, որ երեխաներ ունեցող ուսանողներին աջակցելու ծրագիրը Երիտասարդական հիմնադրամը սկսել է 2014 թվականին։ 2014-2015 ուսումնական տարում հիմնադրամի կողմից արդեն իսկ փոխհատուցվել է 2 և ավելի երեխա ունեցող մոտ 20 ուսանող-ծնողների ուսման վարձը։

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ