Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բա չասի՞նք` «Արա՛, մի՛ արա»

Բա չասի՞նք` «Արա՛,  մի՛ արա»
27.10.2015 | 00:45

Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան մեր աղբյուրները, ռուսական լուրջ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող հայ գործարարների շրջանում նույնքան լուրջ մտահոգություն կա, թե ինչո՞ւ Արա Աբրահամյանին` քաղաքականություն մտնելու առումով, այդպես «ջուլ» սարքեցին Հայաստանում։ «Ի վերջո նա Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահն էր, թուլացնելով նրան` թուլացնում էին այդ կառույցները։ Ալիևի գործարար փեսան ու օրերս Պուտինից պարգևատրված նրա աղջիկը մեծ «դվիժենի» ունեն ոչ միայն մեզ մոտ` մոսկովյան քաղաքական իսթեբլիշմենթում, այլև ողջ գործարար աշխարհում, այդ թվում` առաջին հերթին ռուսական լրատվամիջոցներում։ Նրանք բոլոր հնարավոր ու անհնար լրատվամիջոցներում մուտք ունեն, այլ կերպ ասած` բոլորին նավթադոլարային անեքսիայի են ենթարկել-առել, իսկ մեր պարագայում, Արային այդպես թուլացնելով, հայ համայնքն են հարվածի տակ դնում, ինչը, թերևս պետք էր հաշվի առնեին Հայաստանում»,- մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ գործարարներից մեկը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ