ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Քննարկվեցին դպրոցական սննդին առնչվող հարցեր

Քննարկվեցին դպրոցական սննդին առնչվող հարցեր
09.11.2015 | 14:41

ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները հանդիպեցին Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հրավերով Հայաստան ժամանած ՊՀԾ տարածաշրջանային գրասենյակի սնուցման հարցերով խորհրդատու Միշել Դուրային` կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը և ծրագրին առնչվող սնուցման ու սննդի հարստացման առանձին հարցեր քննարկելու համար:

Նախարարության ներկայացուցիչներն ընդգծեցին դպրոցական ճաշերի տրամադրման բացարձակ անհրաժեշտությունը, նկատի ունենալով, որ զգալի թվով երեխաների սնուցման վիճակն անբավարար է և, որ երեխաների մոտավորապես մեկ երրորդն է նախաճաշում դպրոց գնալուց առաջ: Ոստի, դպրոցական ճաշերն են ապահովում բազմաթիվ երեխաների ամենօրյա սնունդը և սնուցումը:
Հանրային առողջապահության համապարփակ քաղաքականության մեջ կարևորվեց սննդի հարստացումը` որպես սննդարար միկրոտարրերի անբավարարության հաղթահարման արդյունավետ ռազմավարություն:
ՊՀԾ ներկայացուցիչն ընդգծեց սնուցման որակի կարևորությունն ազգային դպրոցական սննդի ծրագրում, և այն աստիճանաբար ծրագրում ինտեգրելու անհրաժեշտությունը` սկսելով նախ և առաջ չոր թխվածքաբլիթներից ու հյութից, անցնելով առավել սննդարար ու բազմազան տաք կերակրի: Նա փաստեց, որ կազմակերպության ակտիվ ջանքերի շնորհիվ շատ դպրոցներ արդեն անցնում են տաք սննդի։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև ՀՀ կառավարության ալյուրի պարտադիր հարստացման ռազմավարությանը վերաբերող հարցեր: Միշել Դուրան առաջարկեց հանրային տեղեկատվությունը լրացնելու մի շարք միջոցներ, այդ թվում առողջության վրա սննդի հարստացման բարերար ազդեցության միջազգային հարուստ փորձին ծանոթանալու, և սննդի հարստացմանը նվիրված միջազգային գիտաժողովների և այլ միջոցառումների հայ մասնագետներին առավել ակտիվորեն ներգրավելու միջոցով:
Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը սննդի հարստացման ոլորտում` համապատասխան օրենքների և լավագույն փորձի վերաբերյալ հրապարակումների փոխանակման միջոցով:

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ