Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հնարավոր է՝ գրախանութ բացվի նաև մետրոյի մեկ այլ կայարանում

Հնարավոր է՝ գրախանութ բացվի նաև մետրոյի մեկ այլ կայարանում
23.11.2015 | 16:08

Երևանյան գրախանութներն ավելացել են ևս մեկով: Նորաբաց «Մետրո» գրախանութը գտնվում է «Բարեկամության» մետրոյի տարածքում: Անցուդարձն այստեղ շատ է, մոտակայքում էլ գրավաճառ կետեր չկան:

Գրախանութների պակասը պատճառաբանվում է ընթերցանության պակասով, գրքերի տպաքանակի նվազմամբ: «Մետրո» գրախանութի տնօրեն, արձակագիր ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ կարծիքով՝ գրախանութի առկայությունն իր հերթին նպաստում է ընթերցանության ավելացմանը: Ըստ նրա՝ գրքեր պետք է ներկայացվեն բոլոր թաղամասերում, մարդաշատ վայրերում: «Ես մի քանի օրվա փորձառություն ունեմ և կարող եմ մի քանի դեմք նշել, երբ ծնողը երեխայի հետ մտնում է գրախանութ, երեխան համառում է, որ իր համար գիրք գնի: Ծնողն ամեն կերպ խուսափում է: Չի բացառվում, որ պատճառը սոցիալական է, բայց եթե աչքդ տեսնում է, եթե երեխային գիրքը գրավում է, եթե հասկանում ես, որ գիրքը անփոխարինելի բաղկացուցիչն է ժամանցը կազմակերպելու, գիտելիք ստանալու և այլն, իհարկե, գրախանութի առկայությունը կունենա իր դրական ազդեցությունը: Երբ ես գիրք եմ գնում, երեխաս տեսնում է ինչպիսի վերաբերմունք ունեմ գրքի նկատմամբ, կարծում եմ, դա անուղղակիորեն ազդում է նրա մոտեցման վրա»:
«Մետրո»-ում վաճառվում են տեղական և ներմուծված գրականություն: Սարգիս Հովսեփյանն ընդգծեց, որ հայ ժամանակակից գրողների գրքերը թաքուն տեղում չեն լինի (ինչպես ընդունված է որոշ գրախանութներում), թե հայ ժամանակակիցների, թե արտասահմանցի գրողների նորատիպ գրքերը կներկայացվեն նորությունների համար նախատեսված բաժնում:
Եթե «Բարեկամությունում» գրախանութ ունենալու փորձն իրեն արդարացնի, հավանաբար, նմանատիպ գրախանութ կբացվի նաև մետրոյի մեկ այլ կայարանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ