Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Будем мочить в сортире!

Будем мочить в сортире!
01.12.2015 | 20:54

Ասված է վաղուց և այլ առիթով, բայց քանի որ ասողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, այս օրերին արդիական է դառնում: «Коммерсантъ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Փարիզ լուսաբանելիս նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փորձում էր հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ «նրան սպասելով անգամ զուգարանի մոտ»:

Եթե լրագրողը չի չափազանցրել, Էրդողանը աշխարհում ամենախիզախ նախագահն է, որ հանդգնել է հանդիպել Պուտինին զուգարանի մոտ՝ ռուսական ինքնաթիռը խփելուց հետո: Ինքնազոհաբերման փորձ է արել փաստորեն: Ինչ չես անի հանուն հայրենիքի պատվի: Բայց Պուտինը դարձյալ նրան մերժել է՝ զուգարան չի գնացել: Ինչ չես անի հանուն հայրենիքի պատվի: Այս ամենը գուցե ծիծաղելի լիներ, եթե այսքան լարված չլիներ մթնոլորտը՝ զուգարանի շուրջ պտտվելուց առաջ Թուրքիայի նախագահը Պուտինին առաջարկել է ապացուցել, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում, ու եթե դա ճիշտ է, պատրաստ է հրաժարական տալ, հակառակ դեպքում՝ թող Պուտինը հրաժարական տա: Էրդողանի դեմարշը Պուտինը «չէր հասկացել»՝ Պեսկովը հրաժարվել է ապացույցներ ներկայացնել, որ Թուրքիան «Իսլամական պետությունից» նավթ է գնում և հիմնավորել է, որ՝ «Գլխավորը տեղեկություն ստանալն ու գործնականում օգտագործելն է, որը կենտրոնացած կլինի ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ տեղեկությունը ահաբեկչությունների դեմ օգտագործելու համար»: Իմաստուն միտք է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի պատասխան ռուսական պատժամիջոցների՝ Թուրքիան պատրաստում է սեփական փաթեթը: Փաստորեն երկիրը, որ չէր միացել Արևմուտքի պատժամիջոցներին, ուղղում է «սխալը»: Ռուսական գործողություններից տուժած թուրքական ընկերություններին պետությունը կաջակցի և կպատասխանի ՌԴ տնտեսական, էներգետիկ, զբոսաշրջության ոլորտներին հարվածով: Բնական գազի գնման այլընտրանքային միջոցներ են որոնվելու: Զբոսաշրջության զարգացման նպատակով տարբեր երկրների ներկայացուցիչների համար զեղչեր են կիրառվելու, ռուսներին այլևս արտոնություններով զբոսաշրջային փաթեթներ չեն վաճառվելու:
Սրանք Ռուսաստանի համար անկարևոր մանրուքներ են, պատժամիջոցների պատերազմը կսկսվի, եթե Անկարան փորձի ռուսական նավերի առաջ փակել Դարդանելը: Հարյուր տարի հետո «նեղուցների պատերազմը» կարող է վերսկսվել, եթե ռուս-թուրքական հարաբերությունները շարունակեն սրվել:

Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ