Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սունդուկյանի թատրոնի վերազինման համար տրամադրվել է 7 միլիոն եվրո

Սունդուկյանի թատրոնի վերազինման համար տրամադրվել է 7 միլիոն եվրո
10.12.2015 | 16:09

«Արամ Խաչատրյան» համերգասրահն արդեն ունի նոր ձայնային և լուսային տեխնիկա: 80-ական թվականներից հետո առաջին անգամ համերգասրահում կատարվել են վերազինման աշխատանքներ: Աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հունվարին և ավարտվել սեպտեմբերին:

Փոփոխություններ են սպասվում նաև Սունդուկյանի անվան պետական թատրոնում: Աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից: «1965 թվականից մինչ այսօր թատրոնում վերազինման աշխատանքներ չեն տարվել: Ձայնային, լուսային տեխնիկայի, բեմական մեխանիզմների, նստատեղերի, աթոռների որևէ փոփոխություն չի եղել: Կոսմետիկ նորոգում է եղել, բեմահարթակի տախտակամածն է փոխվել, այն էլ ոչ ճիշտ փայտով, ու կարելի է ասել՝ մենք այսօր բեմահարթակ չունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ, նշելով նաև, որ մշակույթի համար պետության կողմից տրամադրվելիք գումարները կարևոր են ու արդարացված:
Մեծածավալ այս փոփոխություններից, կարելի է ասել, օգտվել են նաև մարզերի մշակութային օջախները: Սունդուկյան թատրոնի հին նստատեղերը տրամադրվել են Նոյեմբերյնի մշակույթի տանը, Աշտարակի երաժշտական դպրոցին, Գյումրու և Գորիսի թատրոններին:
ՀՀ մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների միջև կնքվել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման պայմանագիր՝ 7 միլիոն եվրո գումարի չափով: «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինման համար տրամադրվում է 2 միլիոն եվրո: Տեխնիկական վերազինման ծրագրերի իրականացումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2014 թ. հունիսի 4-ի նիստում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ