Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոալիցիոն բանակցություններից դուրս է ՀՀԿ-ն

Կոալիցիոն բանակցություններից դուրս է ՀՀԿ-ն
21.01.2016 | 13:06

ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի անկեղծության պահից հետո և առաջ չունե՞ք զգացողություն, որ կոալիցիոն երթուդարձին ամենաանտեղյակն ու անմասնը ՀՀԿ-ն է: Նույն օրը առավոտյան ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ինչպես հաջորդ օրը, հերքում էր բանակցությունների փաստը: Հաջորդ օրն ավելի առարկայական՝ խմբակցությունում քննարկում չի եղել: Իսկ ո՞վ ասաց, որ քննարկումը պիտի խմբակցությունում լիներ: ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների բախտը տեղեկացվածության կամ տեղեկատվությունը հրապարակելու իրավասության առումով բոլորովին չի բերում: 2013 -ի սեպտեմբերի 3-ի կեսօրին Գալուստ Սահակյանն էր հերքում ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցության հավանականությունը: Հիմա էլ՝ Վահրամ Բաղդասարյանը: Բայց եթե Գալուստ Սահակյանի պարագայում միշտ կա այլասացության կամ բազմասացության պահը, Վահրամ Բաղդասարյանը շատ հստակ է ասում՝ ինչ ասում է: Իսկ նա ասում է, որ չպետք է շփոթել առանձնազրույցը և բանակցությունները, որ ինքը տեղյակ չէ՝ իրո՞ք կայանում է համագործակցություն, կոալիցիոն գործընկերություն: Իսկ ինքը առանձնազրույցներ չի մեկնաբանում:
Այնուհանդերձ՝ տրամաբանությունից հեռու չի համարում ցանկացած համագործակցություն, առավել ևս այն համագործակցությունը, որի հիմքերը եղել են, բայց միանգամից պատնեշ է դնում՝ որևէ մեկ անգամ չենք մերժում այն քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կամ կոալիցիոն գործընկերությունը, որոնք կիսում են մեր գաղափարները, առաջ տանում մեր ծրագրերը և կկիսեն պատասխանատվություն: Ո՞ր ինքն իրեն հարգող կուսակցությունը մի կողմ կդնի իր ծրագրերը և կգնա կիսելու ուրիշի ծրագրերի կատարման պատասխանատվությունը: Դա նշանակում է սեփական ընտրողին ասել՝ ընտրիր ՀՀԿ-ին, ինչպես ընտրել եմ ես, միևնույն է, ես կատարում եմ ՀՀԿ-ի ծրագրերը: Պե՞տք է դա ՀՅԴ-ին: Բնականաբար՝ ոչ: Իսկ դա նշանակում է, որ ոչ թե ՀՀԿ-ն տեղյակ չէ, այլ՝ ՀՀԿ-ն համաձայն չէ ընտրություններից մեկ տարի առաջ կոալիցիա կազմել ուժի հետ, որ խորհրդարանում ունի ընդամենը հինգ պատգամավոր: Իրեն ընդդիմադիր հայտարարած ուժի հետ: Եթե կոալիցիա, ինչո՞ւ ոչ ԲՀԿ-ի հետ, որ միշտ էլ եղել է ՀՀԿ-ի ստվերը, թեև ստեղծվել է ընդդեմ ՀՀԿ-ի: Նկատե՞լ եք, որ Վահրամ Բաղդասարյանից բացի կկոալիցվեն, թե ոչ, ում հետ և երբ՝ թեմայով սովորաբար շատախոս ու բազմախոս ՀՀԿ-ականները հանդարտ լռում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ դարձյալ Վահրամ Բաղդասարյանն է, որ բոլոր ճակատներով պատասխանում է ՀՅԴ-ին, որը գուցե պայման է խախտել ու խոսել է կոալիցիայի մասին, որպեսզի մեկ այլ պայման չխախտվի՝ ընտրություններին առնչվող: Ինչո՞ւ գաղտնապահ ու գաղտնասեր ՀՅԴ-ն բարձրաձայնեց «առանձնազրույցի» փաստը, երբ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել ու նույնիսկ տեղեկատվական արտահոսք չի եղել՝ «հավաստի լուրերի» անվան տակ, որովհետև հարցը փակվո՞ւմ էր, թե՞ այն ընթացքը չէր ստանում, որ ինքն էր ակնկալում: Ի վերջո, մի դիտարկեք կոալիցիայի մասին խոսակցությունը իբրև հենց հիմա իշխանություն դառնալու հավանականություն, դիտարկեք խորհրդարանական առուծախի կամ առուփախի մաս, և ամեն ինչ դառնում է առավել քան պարզ:

Դիտվել է՝ 1395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ