Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անցորդներին ժպտում են մեր մեծերի ասույթներով զարդարված քարե ցուցանակները

Անցորդներին ժպտում են մեր մեծերի ասույթներով զարդարված քարե ցուցանակները
11.03.2016 | 10:52

Մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք գրողների միության վերանորոգման խնդրին, նշելով, որ մանրամասների մասին տեղեկություն է տրամադրելու քաղաքաշինության նախարարությունը:
«Հայաստանի գրողների միությունում ընթացող վերանորոգման և դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքներն ի՞նչ ընթացքի մեջ են, ե՞րբ են ավարտվելու և որքա՞ն գումար է տրամադրվել աշխատանքների համար» հարցերին ի պատասխան քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀԳՄ 300-տեղանոց մեծ դահլիճի վերանորոգման և վերազինման աշխատանքները ավարտված են: Իրականացվել են քանդման, նորոգման աշխատանքներ, հատակների, առաստաղի նորոգում, պատուհանների տեղադրում, բեմի վերանորոգում, վարագույրների տեղադրում, ջրամատակարարման ներքին ցանցի իրականացում, օդափոխություն, բեմի էլեկտրալուսավորություն (վերազինման աշխատանքներ), էլեկտրալուսավորություն: Կատարված աշխատանքների համար ծախսվել է 33 944 000 ՀՀ դրամ:
Գրողների միության նախագահը, սակայն, վստահեցնում էր, որ անելիք դեռ կա: Սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան, սենյակների և այլն:
Հավանաբար շուտով իր դռները կբացի նաև գրողների տան հարակից տարածքի պոեզիայի պուրակը: Այստեղ էլ աշխատանքներն ամբողջովին ավարտված չեն: Փոխարենը մարել են դժգոհություններն առ այն, որ գրողների միության մերձակա այգին՝ կանաչ տարածքը, ոչնչացվում է: Առայժմ անցորդներին ժպտում են մեր մեծերի ասույթներով զարդարված քարե ցուցանակները: Դեռ կտեղադրվեն տաղավարներ, կլինի մեծ էկրան, որով կցուցադրվեն մշակութային, գրական նկարահանված միջոցառումներ: Գրողների միության մերձակա տարածքը բացօթյա սրճարան-պուրակի է վերածում տարածքը վարձակալած «Լևոն և Հայկ» ՍՊԸ-ն: Միության դահլիճի նորոգումը իրականացվում է պետական միջոցներով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ