BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այս աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այս աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում
07.04.2016 | 19:50

Շատերին թվում էր, թե Լավրովը Բաքու է շտապում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Ամենևին: Նա, Մամեդյարովը և Իրանի նրանց պաշտոնակից Զարիֆը հանդիպել են տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև խոշոր նախագծերի իրականացման խնդիրների քննարկման նպատակով:
Ըստ հանդիպման արդյունքների, մինչև ընթացիկ տարվա վերջ պետք է կառուցվի Աստարա (Ադրբեջան)-Աստարա (Իրան) երկաթգծի հատվածը: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ երկաթուղային այդ նախագծերի իրականացումը բխում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի շահերից, և որ այն կարագացնի տարածաշրջանային տրանզիտ բեռնափոխադրումները:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այնպես որ, այս աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում:

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ