Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստրասբուրգ. Օր չորրորդ

Ստրասբուրգ. Օր չորրորդ
21.04.2016 | 20:16

Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ նստաշրջանը: Լիագումար նիստերի ու ընթացիկ աշխատանքների, հնչող ելույթների ու իր տպավորությունների մասին իմ հարցին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց.


-Ստրասբուրգում այսօր քննարկվում է «Քաղաքականության մեջ կանանց մասնակցությունն ընդլայնելու միջոցների մասին» հարցը: Թեման կարևոր է որպես հասարակության և հանրային կյանքի հետագա ժողովրդավարացման էական գործընթաց, դեպի կանանց մասնակցության ընդլայնումը կատարվող քայլերն ժողովրդավարական էության արտահայտություն են: Բայց այս օրերին, բնականաբար, բոլորիս ուշադրությունն առաջին հերթին ուղղված է ղարաբաղյան զարգացումներին: Այդպես է թե Հայաստանում, թե Արցախում և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են միջազգային հարթակներում, արտասահմանյան երկրներում, ինչպես նաև այստեղ է՝ Ստրասբուրգում: Մեր պատվիրակության անդամները Ստրասբուրգում այս օրերին ունենալով բազմաթիվ հանդիպումներ՝ զգում են մեր դիվանագետների աշխատանքը, որ կատարվում է եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, մենք բարձր ենք գնահատում նրանց գործունեությունը: Մեր պատվիրակությունը աշխատում է զուգակցել երկու մոտեցում՝ առավելագույնս օգտագործել բոլոր հնարավորությունները՝ տեղեկատվություն հնչեցնելու կատարվածի մասին, վերլուծելու և ներկայացնելու իրավիճակը, միաժամանակ՝ փորձում ենք հնչեցնել մեսիջներ, որ մենք եվրոպական ընտանիքի անդամ ենք, ուստի մեզ հետաքրքրում են քաղաքական և հանրային կյանքի բոլոր երևույթները, ժողովրդավարացմանն ու հետագա առաջընթացին ուղղված քայլերը, որոնք վերաբերում են յուրաքանչյուր եվրոպացու: Իմ ելույթում էլ, փորձելով ներկայացնել քայլերը, որ կատարվում են Հայաստանում դեպի ժողովրդավարացում, փորձել եմ անդրադառնալ հարևաններին, և թեմայի շրջանակներում ներկայացրել եմ՝ ժողովրդավարական գործընթացներին կանանց մասնակցության կարևորությունը, շեշտադրելու կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը, որ կարևոր նախապայման է ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն կառուցելու համար: Որպես գլխավոր ժողովրդավարական արժեք՝ մարդու հիմնարար իրավունք և սոցիալական արդարություն հաստատելու պահանջ՝ կանանց ներկայացվածությունը բերելու է ավելի հավասարակշռված և մեղմ քաղաքականության՝ ներքին կյանքում ու արտաքին կյանքում՝ դարձնելով այդ քաղաքականությունն ավելի մարդասիրական և մարդկային: Ցավոք, մեր տարածաշրջանը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի հանրային կյանքի վրա բարերար ազդեցություն ունեցող կանանց մասնակցություն ապահովելու համար: Եվ պարզ է, որ եթե հարևան Ադրբեջանում կանանց մասնակցությունն ավելի ծանրակշիռ լիներ հանրային և քաղաքական կյանքում, թերևս, այդ երկրի իշխանությունների քաղաքականությունը չէր լինի այդքան ճնշող երկրի ներսում քաղաքական և մարդակային ազատությունների իմաստով, այդքան ռազմատենչ ու ատելությամբ լի հարևանների հետ հարաբերությունների մեջ: Նաև անդրադարձել եմ կանանց ներկայացվածությանը մեր երկրում և բարեփոխումներին, որ արվել են նախկինում ու արվում են ներկա Ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում՝ մեծացնելով, հավանաբար մինչև 30 % կանանց թիվը ընտրացուցակներում, իսկ կանանց դուրս գալու դեպքում այլ կնոջով փոխարինվելով: Նույնը վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, հակառակ դեպքում կուսակցությունը չի կարող մասնակցել ընտրություններին:
Այսօր ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ Վրաստանի վարչապետը, նրան մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ էին լսում: Նա շատ բարեկիրթ էր, ի տարբերություն Թուրքիայի վարչապետի, որ երեկ ներկայացրեց ամբիցիոզ և վերամբարձ, միտումնավոր երկարատև խոսք, որ պատգամավորները հարցերի ժամանակ չունենան՝ շատ լավ իմանալով, որ հարցերը ծանր ու դժվար են լինելու: Նրա մանր խորամանկությունը մեծ դժգոհություն էր առաջացրել եվրոպացիների շրջանում: Իսկ Վրաստանի վարչապետն ուշադիր, պատրաստակամ ու բարեկիրթ պատասխանում էր բոլոր հարցերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ