BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ադրբեջանին կանգնեցնում է մեր բանակը»

«Ադրբեջանին կանգնեցնում է մեր բանակը»
12.05.2016 | 22:40

ԼՂՀ անկախության չճանաչման հայաստանյան պաշտոնական տեսակետն այն է, որ երբ Ադրբեջանը վերստին սանձազերծի ռազմական գործողություններ, Հայաստանը կգնա այդ քայլին: Այսինքն, մեր դիվանագիտական վերջին «փամփուշտը» կկրակվի, երբ նորից պատերազմ լինի: Ենթադրենք, որ խոհեմության արդյունքում Հայաստանը չի գնում այդ քայլին, որ «չվնասի» բանակցային ճանապարհով հարցի լուծմանը, արդյոք պատերազմական իրավիճակում այս քայլին գնալով ինչ-որ բան հնարավոր կլինի՞ շտկել:


Ոչ մի պայմանավորվածություն չպահող, Մինսկի խմբի ձևաչափը բանի տեղ չդնող Ադրբեջանի ռազմական նկրտումները կարող է կասեցնել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Հազիվ թե: ՈՒրեմն ինչո՞ւ է հայկական կողմը տարբեր պաշտոնյաների շուրթերով այս անտրամաբանական հիմնավորումը ներկայացնում: Կան բազմաթիվ այլ հիմնավորումներ, որոնք, թերևս, առավել սպառիչ պատասխան են տալիս, թե ինչու այս պահին պետք չէ Ղարաբաղի անկախությունը ճանաչել: Ի վերջո, եթե Ադրբեջանի կնքահայրերը և հովանավորները երաշխիքներ տրամադրեն, որ Ադրբեջանը ռազմական գործողություններով կարող է նպատակին հասնել` ստանալով նրանց համալիր աջակցությունը, կասկած չկա, որ վաղը ևեթ նա կգնա այդ քայլին` աննկատ թողնելով այն հանգամանքը, թե Հայաստանն այդ ընթացքում Ղարաբաղի անկախությունն է ճանաչել, թե, ասենք, ռազմական փոխօգնությամբ է «կապվել» նրա հետ:


ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը irates.am-ի հարցին, եթե հիմք ընդունենք Ղարաբաղի անկախության ճանաչման պաշտոնական տեսակետը, արդյոք Ադրբեջանին կարո՞ղ է կանգնեցնել Ղարաբաղի անկախության ճանաչումը, հակիրճ ասաց. «Ադրբեջանին կանգնեցնում է մեր բանակը: Այլ բան նրան չի կարող կանգնեցնել: Իսկ ճանաչման հետ կապված այդ հայտարարությունը ստեղծված իրավիճակում տրամաբանական հետևություն է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ