Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատգամավորը կառավարությանը հորդորում է «իրական կյանքով» ապրել

Պատգամավորը կառավարությանը հորդորում է «իրական կյանքով» ապրել
03.06.2016 | 17:10

«Տղե՛րք, կարող է ինչ-որ ապացույցներ չունեք թղթերով, սակայն եկեք իրական կյանքից խոսենք, ինչը ցույց է տալիս, որ կան մենաշնորհներ, և պետք է պայքար մղել այդ մենաշնորհների դեմ, կոռուպցիայի դեմ»,- այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով երեկ կառավարության ղեկավարի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ Հայաստանում «ֆորմալ» առումով մենաշնորհներ չկան:

Ըստ պատգամավորի, քաղաքական կամքի առկայության պայմաններում մայիսի 1-ից հետո մենաշնորհների և կոռուպցիայի պայքարի արդյունքների մասին կարող էինք արդեն խոսել:

Ընդդիմադիր գործչի պնդմամբ` այլևս «դանդաղ շտապելու» ժամանակ չունենք, հարկավոր են իրական լուծումներ կարճ ժամանակահատվածում:


Ինչ վերաբերում է 800 ծառայողական մեքենաների կրճատմանը, Թևան Պողոսյանը նշել է, որ դրանք իրականում չեն օգտագործվել ու դրա համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ