ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Մեկնարկեց գավաթի առաջնությունը

Մեկնարկեց գավաթի առաջնությունը
21.09.2016 | 12:16

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի առաջնությունը: «Փյունիկին» հյուրընկալած Հայաստանի չեմպիոնը՝ «Ալաշկերտը», շատ արագ երկու գոլ ընդունեց, իսկ խաղի մնացած ժամանակահատվածում չկարողացավ էական բեկում մտցնել:

Արդյունքում պարտություն 2:1 հաշվով: Օրվա գավաթային մյուս հանդիպումը «Գանձասարի» ու «Էրեբունիի» միջև չի կայացել: ՀՖՖ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ Կապան մեկնած մրցավարական բրիգադն ավտովթարի է ենթարկվել: Հիշեցնենք, որ գավաթային խաղերը մեզանում մեկնարկում են միանգամից մեկ քառորդ փուլից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ