BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Կինոյի մասին օրենքի» նախագիծը վերանայվում է

«Կինոյի մասին օրենքի» նախագիծը վերանայվում է
24.10.2016 | 13:55

«Կինոյի մասին օրենքի» նախագիծը վաղուց պատրաստ էր, ուղարկվել էր կառավարություն, որտեղ տարբեր գերատեսչություններ պետք է կարծիք հայտնեին: Կառավարության փոփոխությունից հետո մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ձեռնամուխ է եղել, որ օրենքը շուտ հաստատվի, սակայն վերանայումից հետո: Նախարարն ուզում է պարզել`

ինչ խնդիրներ, բացթուղումներ կան, եթե կան առաջարկներ, որ չեն ներառվել նախագծում, պարզել ինչու են դուրս մնացել դրանք, ինչը փոփոխություններ կարելի է անել»,- այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, նշելով, որ օրենքի առկայությունն արդեն իսկ շատ կարևոր է, որովհետև միջազգային հիմնադրամների, պրոդյուսերների հետ աշխատելու համար առաջին նախապայմաններից է, որ տվյալ երկրի կինեմատոգրաֆիան պաշտպանված լինի օրենքով, լինեն հստակ դրույթներ:


«Իսկ թե ինչ դրույթներ, արտոնություններ կլինեն նախագծում, այդ մասին կխոսենք ավելի ուշ: Դեռ գերատեսչությունները պետք է նախագիծը նայեն, իրենց կարծիքը արտահայտեն»,- ասաց կինոկենտրոնի տնօրենը:


Կառավարությունում կքննարկվի օրենքի ընդունման նպատակահարմարությունը: Հաստատվելուց հետո կմտնի Ազգային ժողով: Կինոկենտրոնի տնօրենը կարծում է, որ շատ չի ուշանա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ