ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Հնարավոր մեղավորը գտնված է

Հնարավոր մեղավորը գտնված է
01.11.2016 | 09:12

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասներկուերորդ տուրում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին», «Գանձասար-Կապանը»՝ «Արարատին» (1:0): 24 միավորով աղյուսակի գլխամասում է Գյումրու «Շիրակը»: «Փյունիկն» ունի 21, «Գանձասար-Կապանը»՝ 19 միավոր:


Մեր առաջնությունից թերևս մի բան էլ կարելի է հիշատակել՝ Աբրահամ Խաշմանյանի հեռանալուց հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել են բոլորովին վերջերս Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորած Կարեն Բարսեղյանն ու մինչև տասնինը տարեկանների հավաքականի մարզիչ Արամ Ոսկանյանը:


Ինչ վերաբերում է հավաքականին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո լրագրողների հետ զրույցում ի մասնավորի նշել է (մեջբերումն արված է կայքէջից՝ հնարավոր կետադրական սրբագրումներով, իսկ այլ սխալների պատասխանատուն, բնականաբար, չակերտված խոսքի հեղինակն է- Մ.Հ.). «Ոչ ոք չի տեսնում, թե հավաքականն ինչու է վատ խաղում: 5-6 ֆուտբոլիստ վնասվածք ունեն, մարզիչը ձախողվել է, բայց, խաղը չսկսված, գոռում են՝ Սուքիասյան, հեռացիր: Ինչի՞ համար: Ցանկալի է, իհարկե, որ Հայաստանի հավաքականը բոլորին հաղթի, բայց դա հնարավոր չի: Մեր երկրպագուները դարձել են փորձանք հավաքականի գլխին: Հավաքականը լավ է խաղում, չգիտես ինչու վերագրում են իրենց վրա, որ իրենք են ամեն ինչ արել: Կա այդպիսի մի խումբ, որ ասում են իրենք հավաքականին աջակցել են լավ խաղերի ժամանակ, իսկ հենց հավաքականը վատ է խաղում՝ մարզիչն է մեղավոր, ֆեդերացիայի նախագահն է մեղավոր… Հորդորում եմ, ինչպես ամբողջ աշխարհում է, միանգամից չհարձակվեն մարզչի վրա»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ