ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են

Բռնցքամարտիկները  նախապատրաստվում են
11.11.2016 | 12:13

Նոյեմբերի 14-27-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի հերթական երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված կլինի յոթ մարզիկով (քաշային կարգերը տասն են): Նրանք են՝ երևանցիներ Արսեն Աբգարյանը, Ժիրայր Սարգսյանն ու Գուրգեն Մադոյանը (49, 52, 69 կգ քաշային կարգեր), գերծանր քաշային գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը, վանաձորցի Նարեկ Հովհաննիսյանը (60 կգ), Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Վահե Բադալյանն ու Տոնի Գալստյանը (56 և 64 կգ քաշային կարգեր): Մեր հավաքականն աշխարհի առաջնությանն ընդառաջ ավարտական ուսումնամարզական հավաքն անցկացնում է Աբովյանի մարզաբազայում, գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ:


Այս օրերին Աբովյանի մարզաբազայում ուսումնամարզական հավաքի մեջ է նաև աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանը, որը նախապատրաստվում է Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Նա մարզիչ Հարություն Նազարյանի ղեկավարությամբ հանդես կգա 51 կգ քաշային կարգում:


Ի դեպ, բավականին ներկայացուցչական է հայ տարրը Ռուսաստանի Դաշնության տղամարդկանց ընտրանու կազմում՝ մոտ երեսուն տոկոս: Այդ երկրի դրոշի տակ հանդես կգան Վոլոդյա Մնացականյանը, Սերգեյ Մարգարյանն ու Վլադիմիր ՈՒզունյանը: Նրանք կմրցեն 49, 64, 91 կգ քաշային կարգերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ