ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ոչ-ոքիներից միայն լարվածությունն է մեծանում

Ոչ-ոքիներից միայն  լարվածությունն է մեծանում
22.11.2016 | 08:57

Շախմատային թագի համար պայքարում Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտի վեցերորդ ու յոթերորդ պարտիաները նույնպես խաղաղ ավարտ ունեցան: Եթե հաշվի առնենք, որ երկուսում էլ ռուս գրոսմայստերը խաղում էր սպիտակ ֆիգուրներով, ապա ոչ-ոքիները չեն խոսում հօգուտ նրա, մանավանդ որ վերջին տասներկուերորդ պարտիայում (եթե մրցամարտն այդքան շարունակվի) աշխարհի չեմպիոնը կունենա սպիտակ ֆիգուրներով խաղալու առավելությունը:

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Կարյակինը դեմ չէր լինի տասներկու պարտիաների խաղարկման արդյունքում ոչ-ոքի արդյունքի հասնելուն, քանի որ հաշվի հավասարությունը ենթադրում է չորս պարտիայից բաղկացած թայ բրեյք, իսկ այստեղ նա իրեն անհամեմատ վստահ է զգում: Մի խոսքով, լարվածությունը մոտենում է գագաթնակետին, և առաջիկա երկու տուրում չի բացառվում փոթորկի ճայթյուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ