ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Զիդանը կշրջանցի՞ իր մեծ նախորդին

Զիդանը  կշրջանցի՞ իր մեծ նախորդին
09.12.2016 | 09:43

Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունում արձանագրված ոչ-ոքին (2:2) «արքայականի» համար դարձավ թվով երեսունչորսերորդ անպարտ հանդիպումը: Սույնով մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կրկնեց «սերուցքայինների» նախկին գլխավոր մարզիչ Լեո Բենհակերի ռեկորդային ցուցանիշը: Ստացվում է, որ եթե Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռեալը» դեկտեմբերի 10-ին տանուլ չտա «Դեպորտիվոյին», Զիդանը կշրջանցի իր մեծ նախորդին:

Ի դեպ, իսպանական առաջնությունում անպարտ մրցելույթների ամենատևական շարքը պատկանում է «Բարսելոնին», որը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ անցած մրցաշրջանում ունեցել է նման կարգի 39 հանդիպում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ