Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«1000 դրամի» պարտադիր բաղադրիչը պահպանվեց

«1000 դրամի» պարտադիր բաղադրիչը պահպանվեց
13.12.2016 | 15:57

«Ես հասկանում եմ, որ նման նախաձեռնություն բերելով՝ որևէ մեկը չէր կարող ստանալ մեծ աջակցություն, որովհետև որևէ մեկն իրեն չի ուզում դիտարկել այս օրենքի շահառու՝ հասկանալի պատճառով: Որևէ մեկը չի ուզում պատկերացնել, որ այս օրենքը կարող է վերաբերել իրեն: Բայց ամեն մեկը, ով վճարում է այսօր հարկեր, գիտի, որ այս օրենքը դիպչում է իր գրպանին: Եվ հավատացեք, որ ես դա շատ սթափ գնահատել եմ, ես համարել եմ, որ սա իմ՝ որպես պաշտպանության նախարարի, կարևոր գործառույթն է՝ կանգնելու այն մարդկանց կողքին, ովքեր, Աստված մի արասցե, վաղը կարող են կանգնել այդ վիճակի առաջ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «1000 դրամ» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։


Ըստ նախարարի, սա պարտադիր վճար է և աշխատավարձի չափի հետ ոչ մի առնչություն չպետք է ունենա։ Անդրադառնալով վերջին օրերին «Մարտիկ» հիմնադրամի շուրջ խոսակցություններին, նախարարը վստահեցրեց, որ հանգամանորեն ուսումնասիրել է բոլոր բաց աղբյուրներում «Մարտիկ» հիմնադրամի հրապարակած հաշվետվությունը և եկել հետևյալ եզրահանգման. «Մարտիկ» հիմնադրամի առումով պատկերը բավական մտահոգիչ է, որովհետև երկար տարիների գործունեության ընթացքում այդ հիմնադրամի նվիրատուների թիվը որևէ տարում չի գերազանցել 7000-ը: Նվիրատուների գերակշիռ մասը եղել են զինծառայողներ ու նրանց ընտանիքի անդամներ: Հավաքագրված գումարները բոլոր տարիների ընթացքում կազմել են 1 մլն 200 հազար դոլար գումար: Բոլոր հավաքագրված գումարներն անձեռնմխելի դրված են բանկերում, հիմնադրամի հաշիվներին, և որևէ կոպեկ այդ մայր գումարից չի ծախսվել, ինչպես և նախատեսված է այդ հիմնադրամի կանոնադրությամբ»:


Սակայն այս նախագծով, պաշտոնյայի դիտարկմամբ, այլ մոտեցում են որդեգրել. ժողովրդի վճարած հարկերով պետությունը բյուջեից այդ աջակցությունը ցուցաբերելու է օրենքով սահմանված դեպքերի համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ