Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ ութերորդի առաջին հանդիպումում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Սևիլիային»: Հանդիպման ելքը վճռվել է առաջին խաղակեսում՝ ի հաշիվ Խամես Ռոդրիգեսի դուբլի ու Ռաֆայել Վարանի գոլի:
Հանդիպմանը չի մասնակցել նաև վնասվածքի պատճառով հանգստի իրավունք ձեռք բերած Քրշտիանու Ռոնալդուն, իսկ խաղի հաղթական ելքը դարձել է յուրօրինակ նվեր ծննդյան 27-ամյակը տոնող Թոնի Կրոսի համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ