Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեդվեդևան փրկեց ռուսական գեղասահքի դեմքը

Մեդվեդևան փրկեց ռուսական գեղասահքի դեմքը
04.04.2017 | 10:51

Հելսինկիում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Կանանց մենասահքում անկրկնելի մնաց Եվգենյա Մեդվեդևան, ով կարճից հետո ստանձնած առաջատարությունը չզիջեց և ազատ ծրագրում, ու դա չնայած այն ահռելի մրցակցությանը, որ ծավալել էր կանադական Կետլին Օսմոնդ-Գաբրիել Դեյլման զույգը: Ահա թե մասնավորապես ինչպես է արձագանքել նրա մրցելույթին համաշխարհային գեղասահքի խոշորագույն դեմքերից մեկը՝ ԽՍՀՄ ու ՌԴ վաստակավոր մարզիչ, աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի բազմաթիվ չեմպիոններ դաստիարակած մարզիչ Ելենա Չայկովսկայան ի պատասխան լրագրողի «Տասնութ տարի առաջ այս նույն սահադաշտում Ձեր սան Մարիա Բուտիրսկայան ռուս կանանց մենասահքում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Ինչպիսի՞ն տեսաք կանանց ներկայիս մրցաշարը» հարցին.


-Ժենյա Մեդվեդևան առանձնահատուկ է կանգնած: Եթե տղամարդկանց առաջին վեցյակում հայտնված բոլոր վեցի միջև անհավանական մրցապայքար էր ծավալվել, ապա Ժենյան դուրս էր մրցակցությունից: Ժենյան հիմա բոլորից վեր է կանգնած: Եվ փառք, և պատիվ նրա մարզչին նրա համար, որ մարզուհին նվազագույն իսկ առիթ չի տալիս իր գերազանցությանը կասկածելուն, դուրս է գալիս ու ամեն ինչ անում է թեթևությամբ, ինչ-որ կախարդական պոռթկումով, անխռովությամբ: Ներկայումս նրան հավասարը չկա: Ես շատ հուսով եմ այն առնչությամբ, որ այդ վիճակը նրան կհաջողվի պահպանել ոչ միայն մինչև օլիմպիադան, այլև հաջորդ քառամյակում:
Ասենք, որ հայազգի մարզուհին մրցելույթ է ունեցել հավաքականի թիմակիցներ Մարիա Սոտսկովայի ու Աննա Պոգարիլայայի անհաջող մրցելույթներից հետո, իսկ դա լրացուցիչ հոգեբանական բեռ էր: Մեր աղջնակը գերազանցել է բոլոր հնարավոր սպասումները՝ առաջնությունում ռուսական գեղասահքի համար նվաճելով առհասարակ միակ ոսկե մեդալը, կանանց ռուսական գեղասահքի պատմության մեջ դառնալով աշխարհի առաջին կրկնակի չեմպիոնուհին: Հավելենք, որ վերջին երկուսուկես տարում Եվգենյա Մեդվեդևան շահել է իր մասնակցությամբ աշխարհի բոլոր հնարավոր մրցաշարերը, ինչը նույնպես իր նախադեպը չունեցող բան է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ