Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առաջին մեդալները կան

Առաջին մեդալները կան
06.04.2017 | 23:16

Խորվաթիայում հասարակածը հատել է արդեն ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Ավարտվող օրը մեզ համար վերջապես մեդալային եղավ: 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նախ արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում /126կգ/, ապաև տիրացավ երկամարտի բրոնզին /226կգ/: Մեր մարզուհու մեդալային ելույթներում, ինչ խոսք, անակնկալի տարրը կա, սակայն սա սպորտ է, ու սրանով ամեն ինչ ասված է:
Երկամարտի ոսկու համար Դեհա-Վալենտին պայքարն այդպես էլ չստացվեց, որովհետև պոկումում փոքր ոսկուն /120կգ/ արժանացած ուկրաինուհին ձախողվեց հրում վարժությունում և երկամարտում իսպանուհուն պատվո հարթակի վերին աստճանին կանգնելու համար բավարարեց 252 /115+137/ կիլոգրամը: Լիդիա Վալենտինը տիրացել է նաև պոկում վարժության արծաթե ու հրումի ոսկե մեդալներին: Երկրորդը ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Վոստրիովան էր՝ 238 /113+125/ կիլոգրամ, ով նաև պոկում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել:


Իրադարձություններից առաջ չընկնենք, սակայն բոլոր դեպքերում ասենք, որ Հայաստանի ընտրանին էապես կարող է շտկել իր մրցաշարային դիրքերը: Չէ որ մենք մրցասպարեզում Սիմոն Մարտիրոսյանին /105կգ քաշային կարգ/, գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանին ու Ռուբեն Ալեքսանյանին տեսնելու հնարավորություն ունենք դեռ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ