Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բավարիա»-«Ռեալ»՝ օրվա թիվ մեկ դիմակայություն

«Բավարիա»-«Ռեալ»՝ օրվա թիվ մեկ դիմակայություն
12.04.2017 | 13:09

Այսօր Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ փուլի առաջին հանդիպումների երկրորդ օրն է: Մրցելու են «Բավարիա»-«Ռեալ», «Աթլետիկո»-«Լեստեր», Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» զույգերը: Վերջինս պիտի կայանար երեկ, սակայն տեղի ունեցած պայթյունի պատճառով տեղափոխվել է այսօր:

Բնականաբար թիվ մեկ դիմակայությունը մյունխենյան հանդիպումն է: Սպասվում է ոչ միայն երկու հանրահայտ թիմերի, այլև դրանց գլխավոր մարզիչների սուր մրցակցություն: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Կառլո Անչելոտին գլխավորում էր «Ռեալը» ու այդ նրա ղեկավարությամբ էր, որ երկու տարի առաջ մադրիդյան ակումբը, հակառակ մյունխենյան հանդիպումներում ունեցած բացասական հաշվեկշռին, «Բավարիային» հաղթեց նրա իսկ դաշտում:


Կեղեկացնենք նաև, որ նախօրեին կայացած «Յուվենտուս»-«Բավարիա» մրցակցությունում տանտերերը տպավորիչ հաղթանակ են տարել կատալոնյան ակումբի նկատմամբ՝ պատասխան խաղից առաջ «Բարսելոնի» համար ստեղծելով ծայրահեղ ծանր իրավիճակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ