Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ նոր էջ բացել

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ նոր էջ բացել
30.04.2017 | 13:03

Թուրքիան կարող է նոր էջ բացել ԱՄՆ-ի վարչակազմի հետ հարաբերություններում՝ ասել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ հաղորդել է Associated Press-ը: Նա հայտարարել է՝ կան «նշաններ, որ Թրամփն ավելի վճռական դիրքորոշում ցույց կտա ահաբեկչության դեմ պայքարում, քան նախորդ վարչակազմը»: Թուրքիայի նախագահը քննադատել է սիրիական քրդերի ջոկատներին ԱՄՆ-ի աջակցությունը, այդ ջոկատները Թուրքիայում համարում են ահաբեկչական: «Հիմա Թուրքիան, Սիրիայի ազատ բանակը և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան կարող են լիկվիդացնել այդ 2-5 հազար ահաբեկիչներին: Մեզ համար դա դժվարություն չի ներկայացնում, մենք կհասնենք հաջողության»՝ հայտարարել է Էրդողանը:

Մարտին Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին Ռաքքայի լիովին մեկուսացման մասին՝ մերձակա շրջաններից: Սիրիական դեմոկրատական ուժերի էական մասը քրդական ջոկատերն են: Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը ծրագրված է Վաշինգտոնում մայիսի 16-ին: Ի՞նչ նոր էջի հույս ունի Էրդողանը: Համոզելո՞ւ է Թրամփին քրդերից հրաժարվել, թե՞ Գյուլենին հանձնել: Եթե ԱՄՆ նախագահը հետևի իր նախորդների ավանդույթներին, պարտադիր բարձրացնելու է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության խնդիրները, առավել ևս՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ մոնիտորինգը Թուրքիայի նկատմամբ վերականգնելու որոշումից հետո այս հարցը դառնում է Թուրքիայի հարցում Արևմուտքի միասնականությունը ցույց տալու առիթ:

Բայց միասնակա՞ն է Արևմուտքը Թուրքիայի հարցում: Բնականաբար՝ բանակցությունների կենտրոնում լինելու են երկկողմ հարաբերությունները, բայց տարածաշրջանի խնդիրները ևս չեն կարող գերակայություն չունենալ: Ի դեմս Թրամփի՝ Էրդողանը գտնելու է Իրանի դեմ պայքարի դաշնակցի, առավել ևս, որ Թրամփը հատկապես կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունները և Իսրայելի դերը տարածաշրջանում: Իսկ հարցերի հարցը լինելու է Սիրիան՝ կպահպանվի՞ Սիրիայի ամբողջականությունը, թե՞ կընդունվի մասնատման որոշում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Վաշինգտոն գնալուց առաջ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սոչիում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու նախ նրան պիտի բացատրի, թե ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեց ԱՄՆ-ի գիրկը նետվել, հետո ներկայացնի իր տեսակետները մնացած հարցերում, եթե հարցեր մնան:

Դիտվել է՝ 1214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ