«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ինչո՞ւ Պուտինը չի հաստատում, որ դնելու է թեկնածությունը նախագահական ընտրություններում

Ինչո՞ւ Պուտինը չի հաստատում, որ դնելու է թեկնածությունը նախագահական ընտրություններում
02.06.2017 | 09:57

Մինչև ընտրությունները, որ ինչպես շատերն են սպասում, Վլադիմիր Պուտինը հաղթելու է, մեկ տարուց քիչ է մնացել, իսկ նա մինչև հիմա հրաժարվում է հաստատել, որ դնելու է թեկնածությունը՝ գրում է Դեմիեն Շարկովը Newsweek-ում: Ֆրանսիա այցի ժամանակ Le Figaro-ին տված հարցազրույցում այս շաբաթ նա նորից խուսանավեց հարցերից՝ չորրորդ անգամ քվեարկվելո՞ւ է եկող տարվա մարտին. «Ինչ վերաբերում է թեկնածուներին, վաղ է այդ մասին խոսել»: Նրա իշխող կուսակցությունը՝ «Միասնական Ռուսաստանը» և պետական վերահսկողությամբ գործող ԶԼՄ-ները Պուտինի ներկա նախագահության ավարտական տարի մտան՝ դժվարությամբ պատկերացնելով, թե ով կարող է նրա հնարավոր իրավահաջորդը դառնալ:

Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ Պուտինի չորրորդ ժամկետի համար հող է նախապատրաստված: Առաջին հայացքից՝ իրեն նախագահի թեկնածու հայտարարելուց հրաժարվելը տարօրինակ է: Սակայն, ինչպես կարծում է Ռուսաստանի գծով փորձագետ և Պրահայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Մարկ Գալեոտին, Պուտինի գաղտնապահությունը պայմանավորված չէ հաղթելու շանսերի նկատմամբ կասկածներով: «Ավելի շուտ,- կարծում է նա,- վերջին նշանները վկայում են, որ Պուտինի հաղթանակը չի ուղեկցվելու մեծ մասնակցությամբ և չի դառնալու տրիումֆալ թագադրում, որ, ինչպես ինքն էր ցանկանում, իրեն կտաներ աննախադեպ չորրորդ ժամկետի: Գուցե հիմա Պուտինը ձգտում է սովորականից նվազ հանդիսավոր հաղթանակի, որը չի վնասի նրա պաշտելի առաջնորդի միջազգային իմիջին»:

«Հենց Պուտինն ասի, որ դնում է թեկնածությունը, Ռուսաստանում սկսվելու է ընտրարշավի ռեժիմ,- եզրակացնում է Գալեոտին:- Իմ կարծիքով՝ նրանք հրաժարվել են սկզբնական բարձրագոչ ռազմավարությունից՝ 70/70 և հիմա պարզապես ուզում են հնարավորինս անաղմուկ ու նվազագույն արգելքներով ավարտել ընտրություններ անցկացնելու տաղտուկ անհրաժեշտությունը, ուստի այդ գործընթացը ժամկետից շուտ սկսելու պատճառներ չունեն»: Ռուսաստանի ռեցեսիայից դանդաղ դուրս գալը՝ ռուսների համար գլխավոր գերակայությունն է և որքան ավելի շուտ Պուտինը հաղորդի, որ դնում է թեկնածությունը, այնքան շուտ պիտի պատասխանի կենսաթոշակների, սոցիալական ծախսերի ու ֆինանսավորման կրճատման վերաբերյալ հարցերին: Մարկ Գալեոտին կարծում է, որ հայտարարությունը հնարավորինս կհետաձգվի, կամ՝ կօգտագործվի որևէ հարմար առիթ, գուցե հունիսի 12-ը՝ ստվերելու համար Նավալնու ծրագրած բողոքի ակցիաները: Հավանական է և ավելի ուշ, ասենք, հաջորդ «ՈՒղիղ եթերի» ժամանակ: Այս տարի նրա ուղիղ եթերը հետաձգվել է: Կրեմլը հերքել է տեղեկությունը, որ եթերը հետաձգվել է, որպեսզի չհամընկնի մարտին Մեդվեդևի դեմ Նավալնու կազմակերպած ցույցերի հետ: «Коммерсант»-ը հաղորդում է, որ «ՈՒղիղ եթերը» կլինի ամռանը, որի ժամանակ էլ Պուտինը կհաստատի իր նախագահի թեկնածու լինելը:
Դեմիեն ՇԱՐԿՈՎ, Newsweek


Հ.Գ. Կհայտարարի՞, չի՞ հայտարարի, ե՞րբ ու որտե՞ղ կհայտարարի՝ հնարովի հարցեր են: Հասկանալի էր, որ նման հայտարարություն ՌԴ նախագահը կանի Մոսկվայում, ծայրահեղ դեպքում՝ Սանկտ Պետերբուրգում, բայց ոչ երբեք Ռուսաստանից դուրս: Կա շատ ավելի կարևոր հարց՝ իսկ ինչպիսի՞ն է լինելու նախագահության չորրորդ ժամկետը՝ նորի՞ց ամեն ինչ արվելու է, որ նախագահի ոչ մի թեկնածու չլինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ