Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նրանք հիմա երջանիկ են, իսկ մենք՝ ոչ»

«Նրանք հիմա երջանիկ են, իսկ մենք՝ ոչ»
17.10.2017 | 07:14

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է պրեմիեր լիգայի ութերորդ տուրում «Մանչեստր Յունայթեդի» հետ իր թիմի մրցելույթին: Գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված այդ խաղի առնչությամբ գերմանացի մասնագետն ասել է, որ, ըստ իր ունեցած տպավորության, հյուրերը ժամանել էին միավոր վաստակելու ձգտումով.

«Եթե նրանք կարողանային երեք միավոր կորզել, անչափ երջանիկ կլինեին: Ինչ վերաբերում է մեզ, մենք ի սկզբանե մտադիր էինք երեք միավոր վաստակել: Այդ իսկ պատճառով նրանք հիմա երջանիկ են, իսկ մենք՝ ոչ: Ամեն դեպքում, գոհ եմ «Լիվերպուլի» ելույթից, իսկ «Մանչեստր Յունայթեդի» ելույթի մասին խոսելն իմ գործը չէ: Գոլ խփելու բավական շատ հնարավորություն ունեցանք:

Պարտավոր էինք 11-մետրանոց վաստակել՝ հասնելով մրցակցի ֆուտբոլիստի հեռացմանը:

Կարող եք գրել ինչ ուզում եք, սակայն իմ թիմի ելույթներն ինձ ստիպում են մնալ լավատես: Տղաները լավ պաշտպանվեցին աշխարհի լավագույն հակագրոհող թիմի դեմ: Եթե դուք չհսկեք Մխիթարյանին, նա հեշտությամբ կհասնի ձեր թիմի դարպաս»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ