Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եկել է, որ մնա

Եկել է, որ մնա
02.11.2017 | 20:24

Տաշքենդ շտապող վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հայկական լրատվամիջոցներին ասուլիս է տվել: Կառավարության ղեկավարը հաճախ էր ժամացույցին նայում ու իր ոճին հավատարիմ, հարցերին լակոնիկ պատասխաներ հնչեցնում: Կառավարության մեկամյա գործունեությունն ամփոփող վարչապետն ընդամենը մեկ քաղաքական հարցի անդրադարձավ, որը նրան վերջերս ամեն առիթով տրվում է: 2018-ին Կարեն Կարապետյանը կլինի՞ վարչապետ:


«Մեկ անգամ և վերջին անգամ ևս պատասխանում եմ այդ հարցին՝ իմ և ձեր հարաբերություններում ֆանտազիայի պակաս եմ զգում։ Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ լինել վարչապետ, իմ աշխատանքը շարունակում եմ: Ի՞նչ եմ ուզում անել, կարող է ամպագոռգոռ հնչել, ծառա եմ լինելու: Ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական զարգացող: Ինչպիսի որոշում կկայացնի ՀՀԿ-ն, շատ պարզ ձևակերպված է: Մենք նոր Սահմանադրություն ունենք, որտեղ հստակ տրված է դա»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը` հերքելով մամուլի այն հրապարակումը, որ ինքը և Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն ունեն, որ Կարապետյանը զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը:


ՈՒշագրավ է, որ Կարեն Կարապետյանը մեջբերում է սահմանադրությունը, որն այս պարագայում նրա «օգտին» է: Այսինքն, երկրի ղեկավարումն ամբողջությամբ անցնում է վարչապետի ձեռքը, իսկ Կարապետյանը պատրաստ է «ծառա լինելու», այն է`մնալ իր դիրքերում: Թե ինչ կորոշի ՀՀԿ-ն, թերևս, այս պահին այդքան էլ չի անհանգստացնում վարչապետին, քանի որ նրա խոսքից պարզ երևում է, որ նա երկար ժամանակով է եկել ու չի պատրաստվում հեռանալ կառավարման օղակից: Իսկ թե կոալիցիոն համաձայնությամբ, ավելի ստույգ, Սերժ Սարգսյանի որոշմամբ ինքը մի աստիճան վերև կամ ներքև կհայտնվի, մեծ խնդիրներ չի ստեղծի «աշխարհը շուռ տվող ու լավ երկիր» կառուցող Կարեն Կարապետյանի համար: Միևնույն է, փոխվարչապետի պարագայում էլ նա շարունակելու է տնտեսության պատասխանատուն լինել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ