Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ տնքում են, ուրեմն` ցավում է

Երբ տնքում են, ուրեմն` ցավում է
01.12.2017 | 00:11

Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանն առանց Ռուսաստանի հետ խաղը ճշտելու չէր ստորագրի ԵՄ համաձայնագիրը: Եվ ապա` ԱլԳ գագաթնաժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ինչն ամենևին էլ պատահական չէր: Ռուսաստանը եթե ինչ-որ բանից վախենում է, ապա Բելառուսի ԵՄ «տրանզիտից», և այդ հարցում լինելու է նույնքան պատվախնդիր, որքան ՈՒկրաինայի. հասկանալի է` ինչու: Բոլոր դեպքերում, գոնե այս անգամ, Եվրոպայի վերջին դիկտատոր, բայց և խիստ անկանխատեսելի Բատկան արել էր ժեստ, որը չէր կարող ապահովության զգացում չհաղորդել Մերձավոր Արևելքում` Իրան-Թուրքիա-Սիրիա առանցք գծող, Հայաստանն «ազատ» թողած Ռուսաստանին` դեպ Եվրոպա «պատուհանի» մասով: Այո, Բատկայի չներկայությունն ուրույն մեսիջ էր Յուրոփին` Ռուսաստանից և Բելառուսից:
Այդ դեպքում ինչու՞ են աղմկում Ռուսաստանը, կամ նրա հեռուստաալիքները` «ազատ» թողնված Հայաստանի հարցում: Ընդ որում, ահավոր տգեղ, ոչ դեմոկրատական, մեծապետական-կայսրապաշտական մթապաշտ նոտաներով:


Շատ պարզ. Ռուսաստանը փորձում է, բոլոր դեպքերում, Հայաստանի մասով հսկիչ փաթեթն իր ձեռքում պահել. մի ձեռքով Հայաստան է ուղարկում «Եդինայա Ռոսիայի» պատվիրակությանն ու հարգարժան Ժելեզնյակին, վերջինիս շուրթերով ասելու` ուշադրություն մի դարձրեք մնացածների կարծիքին, կարևորը մենք ենք, «Ամերիկան, հա` Ավստրիան», և Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը մենք ենք բերել Հայաստան. համ էլ` Հայաստանն անկախ երկիր է, և ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը: Մյուս ձեռքով` Ռուսաստանը ոտքի է հանում ամենահայտնի հեռուստաալիքների ամենահայտնի քաղաքական շոումեններին (նրանց թվում` նաև հայազգիների)` հնչեցնելու իրենց «մասնավոր» տեսակետները, որոնք ստուգողական կրակոցի էֆեկտով զգուշացնում են հայկական կողմին` «Высоко сидим, далеко (на вас) глядим»:


Ընդ որում` պետք է նաև լավ բան տեսնել ռուսական այդ «դիտումներում». ոչ «մազոխիստական» նկատառումներից ելնելով, այլ որ` «երբ տնքում են, ուրեմն ցավում է». Ադրբեջանին զենք վաճառող, երբեմն-երբեմն Հայաստանը «ֆորպոստ» համարողները, թերևս, հասկացան, որ ամեն բան` նույն Հայաստանի պարագայում, այնքան էլ «այդպես» չէ, ուստի պետք է վերանայել մոտեցումներն ու «փիլիսոփայությունը»` ընդհանրապես և մեկընդմիշտ:
Բանն այն է, որ «համապարփակ և ընդլայնված» մեր հարևան Յուրոփը բավականին արագ է ձեռնամուխ եղել մեզ «հարևան» դառնալու գործում: Եվ բոլոր մակարդակներում մղվել է ակտիվ գործողությունների: Հենց միայն այն հանգամանքը, որ ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստան կգա Մակրոնը, արդեն իսկ խոսուն հաստատումն է, որ քայքայվող, իր մայրամուտն ապրող Եվրոպան, բոլոր դեպքերում, անչափ լուրջ է վերաբերվում փոփոխվող տարածաշրջանում, նրա բաղկացուցիչ Հայաստանում իր դերակատարությանը: Ճիշտ է, Մակրոնը չկարողացավ եվրոպական լիդերությունն ստանձնել, և ծեր Եվրոպան ստիպված է կրկին հավաքվել իր ծեր «տիկնոջ»` ֆրաու Մերկելի փեշերի շուրջը, այնուհանդերձ, Ֆրանսիան, որ ավանդաբար եղել է հայաստանյան եվրոպական «կուրատորը», ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր, այսօր նորովի է «մերձեցնելու» Հայաստանը Եվրոպային` Մակրոնի այցի և մնացյալ «նոն ստոպ» (այդ թվում` ֆինանսական) քայլերի միջոցով, ինչն էլ, ի դեպ, չի կարող չանհանգստացնել մայր Ռուսաստանին: ՈՒստի «աղմկում»-լափին է տալիս ռուսական «գետը»:
ՈՒ դա նույնպես լավ է, որովհետև մեր «step by step» պոկումը Ռուսաստանից այսպես թավշյա անարյուն, անՄայդան է ստացվում: Թող «Զվեզդան», ՕPT-ն, HTB-ն խոսեն սրտներն ուզածի-կարեցածի չափ:
Նրանք խոսում են, մեր քարավանը գնում է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ