Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մեդվեդևան ցույց է տվել երկրորդ արդյունքը

Մեդվեդևան ցույց է տվել երկրորդ արդյունքը
21.02.2018 | 14:27

Փհենչհանի օլիմպիական խաղերում (Կորեա) այսօր կարճ ծրագրով հանդես են եկել կին գեղասահորդները: Չնայած սահմանած համաշխարհային ռեկորդին (81.61 միավոր)` Եվգենյա Մեդվեդևան առանձնապես գոհ չի եղել արդյունքից` համարելով, որ ավելին կարող էր անել:

Հայազգի մարզիկից մի քանի րոպե անց սահադաշտ ելած Ալինա Զագիտովան, որը նույնպես ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, 1,31 միավորով թարմացրել է Եվգենյայի ռեկորդը ու իրավամբ հայտնվել առաջին հորիզոնականում: Ճապոնուհի Սատոկո Միահարայի հետ սուր մրցակցությունում երրորդ արդյունքը ցույց է տվել կանադուհի Քեյթլին Օսմոնդը` 78,87 միավոր: Ակնհայտ է, որ ոսկու համար մրցակցությունում անհամեմատ շահեկան դիրքերում են Ալինա Զագիտովան ու Եվգենյա Մեդվեդևան: Վաղն ազատ վարժություններն են: Հենց վաղն էլ հայտնի կդառնա` Ռուսաստանին այս օլիմպիական խաղերում վիճակվա՞ծ է վերջապես առաջին ոսկե մեդալն ունենալ, թե՞ ոչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ