ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Միլոսյան Վեներան պրոթեզավորվել է

Միլոսյան Վեներան պրոթեզավորվել է
07.03.2018 | 23:19

Փարիզում Միլոսյան Վեներայի արձանի պատճենը «վերականգնվել է» 3D տպիչով ստեղծված պրոթեզներով: Ակցիան ստացել է #BodyCantWait.Christophe Archambault/AFP` «Մարմինը չի կարող սպասել» անվանումը: Մարտի 6-ին Handicap International France ասոցիացիան, որ զբաղվում է սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց օգնությամբ, Միլոսյան Վեներային թևեր է տվել: Վեներայից բացի Լուվր-Ռիվոլի կայարանում պրոթեզներ են ստացել Տյուիլրի այգու արձանները:

Ասոցիացիայի աշխատակիցները ցանկացել են այդ ակցիայով հասարակության ուշադրությունը հրավիրել ժամանակակից տեխնոլոգիական պրոթեզների արագ տարածմանը և օրթոպեդիկ խորհրդակցությունների մատչելիությանը: Handicap International France-ի ղեկավար Քսավիե դե Կրեստը ասել է, որ իր ասոցիացիան ուզում է նոր մակարդակի բարձրացնել պրոթեզների արտադրությունն ու տարածումը: Նրանք արդեն մեծ քանակով պրոթեզներ են ուղարկել մի քանի երկրներ` ներառյալ ռազմական կոնֆլիկտների գոտիներ: Ասոցիացիայի տվյալներով` աշխարհում 100 միլիոն մարդ պրոթեզի կարիք ունի:

Դիտվել է՝ 4510

Մեկնաբանություններ