Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՉԺՀ նախագահը կպաշտոնավարի ցմահ

ՉԺՀ նախագահը կպաշտոնավարի ցմահ
13.03.2018 | 02:49

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը մարտի 11-ին փոխեց Սահմանադրության հոդվածը, որ սահմանափակում էր ՉԺՀ նախագահի պաշտոնավարումը 2 հնգամյա ժամկետներով` հաղորդել է AFP-ը: Որոշման ընդունման համար պետք էր ձայների 2/3-ը, կողմ քվեարկեցին 2958-ը, 2-ը դեմ էին, 3-ը չքվեարկեցին: Սահմանադրության փոփոխությունը թույլ կտա Սի Ցզինպինին նախագահ մնալ 2023-ից հետո: 64-ամյա Սի Ցզինպինը ՉԺՀ նախագահ է ընտրվել 2013-ին: 2018-ի մարտի 5-ին նրա լիազորությունները երկարացվեցին ևս 5 տարով: Դեռ մինչև ձևական վերընտրությունը, փետրվարի 25-ին Սի Ցզինպինն առաջարկել էր փոխել Սահմանադրությունը: Նա 2012-ից նաև Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղարն է, 2013-ից Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահը: Այդ պաշտոնները ժամկետներով սահմանափակված չեն:


Որ Սի Ցզինպինը մտադիր չէ իշխանությունից հեռանալ, առաջին անգամ խոսեցին 2017-ի աշնանը, երբ կոմկուսի համագումարում հակառակ սպասումների` նա չտվեց իր իրավահաջորդի անունը: Այդ համագումարում կոմկուսի կանոնադրության մեջ ներառվեց Սի Ցզինպինի «սոցիալիզմի տեսալականը՚: Մինչ այդ կյանքի օրոք նման պատվի արժանացել էր միայն Մաո Ցզեդունը: 1982-ին Չինաստանի նոր Սահմանադրության ընդունումից հետո Սի Ցզինպինի բոլոր նախորդները պաշտոնավարել են 10 տարի:
RFI


Հ.Գ. Իսկապես` ի՞նչ թիթիզություն է 4 կամ 5, 8 կամ 10 տարին մեկ նախագահ փոխելը: Ընտրում եք մեկին ու աշխատում է` ինչքան Աստված կյանք տա: Ընտրություն-ժողովրդավարություն-Սահմանադրություն` ո՞վ է հնարել: Նույնիսկ Դոնալդ Թրամփն է հիացել Չինաստանի նախագահի որոշումից: Հավանաբար` այն պատճառով, որ նույնը չէր կարող հրապարակային անել Պուտինի պարագայում: Ի՞նչ պակաս հիացմունքի թեմա է` 21-րդ դարը Պուտինի հետ: Ճիշտ է` համեմատությունը Մաո Ցզեդունի հետ այնքան էլ ձեռնտու չէ Սի Ցզինպինին` հաշվի առնելով Մաոյի անձի պաշտամունքի ու ՙկուլտուրական հեղափոխության՚ հետևանքները Չինաստանի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ