Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պոմիդորով ձվածեղ՝ Չառլզին

Պոմիդորով ձվածեղ՝ Չառլզին
23.03.2018 | 01:23

Չնայած նոր սահմանադրությամբ ղարաբաղյան բանակցություններին մասնակցելու լիազորություն ունի երկրի ապագա վարչապետը, սակայն ՀՀԿ-ում ոմանք կարծում են, որ ճիշտ կլինի նրա հետ նաև լինի ապագա նախագահը: «Արմեն Սարգսյանը դիվանագիտական հմտություններ ունի և լավ կապեր: Սա շատ դրական ազդեցություն կարող է ունենալ այդ գործընթացների վրա»,- փաստեց մեր աղբյուրը և հիշեց արքայազն Չառլզի հետ նրա մտերմությունից մի հետաքրքիր դրվագ:


Երբ Արմեն Սարգսյանը արքայազն Չառլզին Հայաստան էր հրավիրել, առավոտյան խոհարարները նրան հարցնում են` ի՞նչ ճաշացանկ պետք է կազմել` անգլիակա՞ն, թե՞ հայկական, Արմեն Սարգսյանն ասում է, որ պոմիդորով ձվածեղ բերեն: Չառլզին որպես նախաճաշ պոմիդորով ձվածեղ են մատուցում, որից հետո նա Արմեն Սարգսյանին ասում է` քանի օր էլ ինքը մնա Հայաստանում, իրեն այդպիսի նախաճաշ թող մատուցեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ