Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կոնֆեդերացիաների գավաթի փոխարեն

Կոնֆեդերացիաների  գավաթի փոխարեն
20.04.2018 | 01:39

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ պատրաստվում են Կոնֆեդերացիաների գավաթի փոխարեն այսուհետ անցկացնելու աշխարհի ակումբային առաջնություն: Բնականաբար, այս ֆոնի վրա առաջանում է ակումբային մրցաշարերի անցկացման փոփոխություն: Աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի 24 թիմ, դրանք բաժանված կլինեն ութ խմբի: Առաջնությունն անցկացվելու է չորս տարին մեկ, տևելու է 18 օր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ