Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինը թույլ տվեց Ասադին անակնալ հանդիպել իրեն

Պուտինը թույլ տվեց Ասադին անակնալ հանդիպել իրեն
19.05.2018 | 11:03

«Երկարաժամկետ հեռանկար մարդասպան Ասադը, ում ձեռքերը արյան մեջ են, չի ունենա»` բարձրագոչ հայտարարություն արեց Գերմանիայի ՊՆ նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Սակայն Վլադիմիր Պուտինը ակնհայտորեն այլ կարծիքի է` գրում է Էլեն Իվիտսը Stern-ում:

Պուտինը թույլ տվեց Բաշար Ասադին առանց նախնական զգուշացման գալ Սոչիի իր ամառային նստավայրը` Անգելա Մերկելի հետ հանդիպումից մեկ օր առաջ: Համընկնու՞մ է: Իհարկե ոչ: Անակնկալ այցը վկայում է` առաջիկայում Սիրիան առանց Բաշար Ասադի չի լինի: Պուտինը պաշտպանում է իր դաշնակցին: Արևմուտքն էլ վաղուց պիտի գիտակցեր, որ առանց Ռուսաստանի Սիրիայում լուծում չի լինի: Մերկելի ու Պուտինի հանդիպման հետ Գերմանիան մեծ հույսեր է կապում: Բեռլինն ուզում է ի դեմս Ռուսաստանի գտնել դաշնակցի Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանելու համար: Գերմանական տնտեսությունը հույս ունի, որ Մերկելը կարող է կանխել Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների սահմանումը, որով Մոսկվան սպառնում է ընկերություններին, որ հետևում են ԱՄՆ պատժամիջոցներին: Գերմանիան նաև ուզում է երաշխիքներ ստանալ, որ ռուսական գազը նախկինի պես կմատակարարվի Ուկրաինայով` «Հյուսիսային հոսք-2» նոր գազատարի հետ: Դրա հնարավոր գինը Պուտինն անվանեց Ասադի այցի օգնությամբ` նրա հովանավորյալը մնում է իշխանության:
Էլեն Իվիտս, Stern


Հ.Գ. Սկզբունքորեն` Ասադը կարող էր և Սոչի չգալ` Դոնալդ Թրամփի որոշումները լիուլի հերիք են, որ Ռուսաստանն ու ԵՄ երկրները ավելի շատ ընդհանուր շահեր գտնեն ու գործելու դաշտ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ