Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհի առաջնությունը Պուտինի քաղաքականությանը գլոբալ հարթակ է տրամադրում

Աշխարհի առաջնությունը Պուտինի քաղաքականությանը գլոբալ հարթակ է տրամադրում
15.06.2018 | 11:09

Քչերն են Ռուսաստանում մեծ հույսեր կապում իրենց ազգային հավաքականի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Նախագահ Վլադիմիր Պուտինի համար դա միավորներ հավաքելու հնարավորություն է` հիմնականում խաղադաշտից դուրս` The Wall Street Journal-ում գրում է Անատոլի Կուրմանաևը: Աշխարհում մեծ հանրաճանաչություն վայելող մարզական իրադարձությունը Պուտինի համար շանս է ցուցադրելու Ռուսաստանի տնտեսական առաջընթացը և միջազգային վստահության վերականգնումը իր 19-ամյա կառավարման ընթացքում` չնայած մեկուսացմանն Արևմուտքից:

Պուտինի համար դա հնարավորություն է իր երկիրը ներկայացնել իբրև աշխարհաքաղաքականության մեջ ուժի հզորացող կենտրոն` նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի չհամակարգված արտաքին քաղաքականության համապատկերում: Հակառակ նրա, որ Արևմուտքը ջանում է մեկուսացնել Ռուսաստանին ՈՒկրաինա զինված ներխուժման և այլ երկրների ընտրություններին ենթադրյալ միջամտության համար, Կրեմլը փորձում է նոր հարաբերություններ կառուցել Ասիայի ու Մերձավոր Արևելքի հետ: Հինգշաբթի Պուտինը հանդիպեց Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղից առաջ, որ քննարկի նավթի հանույթի կրճատման համատեղ ընդունած որոշումը, որ օգնեց անցյալ տարի բարձրացնել նավթի գինը: Հանդիպումը խոստանում է ավելի կարևոր լինել խաղից: Ռուսաստանի հավաքականի վարկանիշն ամենացածրն է առաջանությունում, իսկ Սաուդյան Արաբիան ՖԻՖԱ-ի տվյալներով վերջից երկրորդն է:
Անատոլի ԿՈՒՐՄԱՆԱև, The Wall Street Journal


Հ.Գ. Լավ է, որ Պուտինի հանդիպումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ խաղից առաջ էր, 5:0 հաշվով պարտությունից հետո հաստատ Մուհամեդ բին Սալմանը ոչ մի առաջարկ չէր ընդունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ